Բարձրագույն խմբի կանխատեսումներ․ «Փյունիկ» — «Լոռի»

16:00, 01 սպտ 2018
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում Երևանի «Փյունիկը» կընդունի Վանաձորի «Լոռիին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։ 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կրքերը չեն հանդարտվում։ Ասածս բացառապես դրական ենթատեքստ ունի։ Երկար տարիների դադարից հետո այս տարի առաջնության յուրաքանչյուր խաղում կա լարվածություն, հաղթանակի հասնելու անսահման ցանկություն։

Երևանում «Փյունիկը» կընդունի «Լոռիին»։ Անկասկած, սա տուրի կենտրոնական հանդիպումն է։ «Լոռին» նախորդ տուրում կարողացավ դժվարին հաղթանակ տանել «Արարատի» դեմ խաղում, իսկ «Փյունիկը», չնայած նրան, որ հաղթում էր հանդիպման ընթացքում, 2։4 հաշվով պարտվեց «Բանանցին»՝ հնարավորություն տալով վանաձորյան ակումբին բարձրանալ 1-ին հորիզոնական։

Տալալաեվի թիմը փորձելու է ետ բերել կորցրածը։ Սակայն կարծում եմ՝ նույնիսկ Երևանում դա նրանց անել չի հաջողվի։ «Լոռին» իսկապես վերելքի մեջ է։ Թիմը զգացել է հաղթանակի համը, և բացի դրանից «Արարատի» դեմ տարած գերէմոցիոնալ հաղթանակը անսահման մեծ էներգիա հաղորդած կլինի Արմեն Ադամյանի թիմին։ Կանխատեսում եմ, որ «Լոռին» կհաղթի առաջիկա խաղում։

Օրդինար: Հաղթած
Հայաստանի Բարձրագույն խումբ
16:00/1 սպտ
«Փյունիկ» - «Լոռի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ