Ավստրիա – Դանիա: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 06 հնս 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Ավստրիա – Դանիա Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ավստրիայի հավաքականը «Էռնստ Հապելի» անվան ստադիոնում ընդունելու է Դանիային: Ավստրիան արտագնա խաղում անսպասելիորեն 3:0 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ: Ավստրիացիներն ունեն լավ ֆուտբոլիստներ՝ Զաբիտցեր, Արնաուտովիչ: Էլի կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են Բունդեսլիգայում ու եվրոպական թոփ լիգաներում: Բայց այժմ մրցակիցը Դանիայի հավաքականն է, որը Եվրոպայի ամենաբալանսավորված ու կայուն թիմերից է: Եվրո-2020-ում դանիացիների արդյունքը ոչ մի կերպ պատահական չես համարի: Միայն նախորդ տուրում Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակը և, ընդհանրապես, ԱԱ-2022-ի որակավորման փուլն ամեն ինչի մասին խոսում է:

Այս թիմերի միջև դիմակայությունների վիճակագրությունը դանիացիների կողմն է: Նրանք հանդիպել են ԱԱ-2022-ի որակավորման փուլում: Դանիան երկու հանդիպումներն էլ հաղթել է չոր հաշվով: Եվս մեկ նման հաղթանակ գրանցվել է 2018-ին: Միայն մեկ մրցավեճում է 3-ից ավելի գոլ գրանցվել, այն էլ՝ Ավստրիայում: Այդ ժամանակ բոլոր 4 գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում:

Դանիայի հավաքականի պաշտպանությունը, կիսապաշտպանությունն ու հարձակման գիծը փոխկապակցված են: Շատ բալանսավորված թիմ է, որը հիանալի է օգտագործում մրցակիցների թույլ կողմերը: Կարծում եմ՝ Դանիան այս դիմակայությունում չի պարտվի: Հաշվի առնելով այն, որ երկու թիմերն էլ առաջին տուրում շատ գոլ են խփել՝ այս անգամ ավելի շատ ուշադրություն կդարձնեն պաշտպանությանը: Ամենայն հավանականությամբ, շատ գոլեր չենք տեսնի:

Ընտրում եմ Դանիան չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/6 հնս
Ավստրիա – Դանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ