Australian Open 2016-ի հաղթողների էքսպրեսս

00:00, 31 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» դիտարկել է կանանց և տղամարդկանց մենախաղերի կիսաեզրափակչի զույգերը, որոշել Australian Open-ի ֆավորիտներին և կիսվել էքսպրեսսով:

Սկսենք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից: Պայքարը շարունակում են 4 թենիսիստուհիներ՝ Սերենա Ուիլյամսը, Ագնեշկա Ռադվանսկան, Անժելիկա Կերբերը և Յոհաննա Կոնտան:

Հասկանալի է, որ մրցաշարի ֆավորիտը Սերենա Ուիլյամսն է: Իրո՞ք, կարծում եմ, որ այո: Ամերիկուհին առաջին 5 խաղերում հրաշալի թենիս ցուցադրեց: Հոպմանի գավաթից հետո քչերն էին սպասում, որ Սերենան կարող է պայքարել տիտղոսի համար: Բնականաբար, աշխարհի առաջին ռակետին բացառելը խելամիտ չէ, բայց անցած տարվա վերջին ամերիկուհին տանջված տեսք ուներ:

Մելբուրնում Ուիլյամսը 5 խաղերում միայն 22 գեյմ պարտվել է, որից 14-ը Կամիլա Ջորջիի և Մարիա Շարապովայի դեմ խաղերում: Իտալացու հետ հանդիպումը Սերենայի համար առաջինն էր այս մրցաշարում: Հասկանալի է, որ կորտին հարմարվելու համար ամերիկուհուն ժամանակ էր պետք:

Մյուս 3 թենիսիստուհիներից ոչ մեկը նման ցուցանիշ չի գրանցել: Եվ սա չհաշված այն, որ Ուիլյամսը կարող է նախքան կորտ դուրս գալը հոգեբանորեն կոտրել մրցակցին:

Կարծում եմ, որ միակ թենիսիստուհին, ով կարող է ստիպել ամերիկուհուն անհանգստանալ, Ռադվանսկան է: Նա պաշտպանողական խաղաոճ ունի և օգտվում է մրցակիցների սխալներից: Սակայն համաձայնեք, որ պայմանական Էժենի Բուշարի հարվածները ետ մղելը ուրիշ բան է, Սերենա Ուիլյամսինը՝ այլ:

Չեմ կարծում, թե Սերենան կթուլանա: Ընտրում եմ նրա հաղթանակը:

Տղամարդկանց մոտ ամեն ինչ ավելի պարզ է: Կարծում եմ, որ մրցաշարի հաղթող կդառնա Ջոկովիչ — Ֆեդերեր զույգից որևէ մեկը: Էնդի Մարրեյը և Միլոշ Ռաոնիչը, ողջ հարգանքով, դեռ պատրաստ չեն «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչում մրցակցել առաջին երկուսի հետ: Ջոկովիչն ազդում է Մարրեյի վրա այնպես, ինչպես օձը՝ նապաստակի, իսկ Ֆեդերերն, ամենայն հավանականությամբ, կուզենա վրեժ լուծել Բրիսբենում կանադացուց հարբուխի պատճառով կրած պարտության համար: Եթե մրցակիցներին տեղերով փոխենք, ապա բրիտանացին Ռոջերի դեմ վատ է խաղում, քանզի Ֆեդերերը թույլ չի տալիս նրան ղեկավարել խաղի ընթացքը, ստիպում է առաջ շարժվել և սխալվել: Դե իսկ Ջոկովիչի ընդունումը կարող է ամբողջությամբ չեզոքացնել Միլոշի գլխավոր զենքը:

Այդ պատճառով առաջարկում եմ մանրամասնորեն ուսումնասիրել Ջոկովիչի և Ֆեդերերի դիմակայությունը:

Տարեցտարի ինքնաբերաբար սկսում ես կարեկցել Ռոջերին: Պարտադիր չէ երկրպագել նրան, բայց միշտ ցանկություն կա, որպեսզի շվեյցարացին հաղթի: Օրինակ ինձ, երբեք դուր չի եկել Ֆեդերերը, բայց վերջին տարիներին ցանկանում եմ, որ նա լինի բարձունքում, քանզի շվեյցարացու խաղաոճը թենիսային դասագիրք է, որն անհրաժեշտ է կարդալ և սովորել: Նա մի փոքր մաշված և հնաոճ է, բայց գործում է: Ֆեդերերի խաղը նման է նախորդ դարի 40-ական թվականներին հազվադեպ հանդիպող մեքենաներին: Նրանց ժամանակը վաղուց անցել է, բայց նրանք սքանչելի են:

Նախորդ տարի Ռոջեր Ֆեդերերը երեք անգամ հաղթել է Նովակ Ջոկովիչին: Նվաճու՞մ է, այո՛, մեծ նվաճում է, բայց եկեք նայենք, թե ինչպիսի խաղերում է շվեյցարացին առավելության հասել: Դուբայի մրցաշարի եզրափակչու՞մ, Masters-ի եզրափակի՞չը Ցինցինատիում, ATP-ի ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում. վերցրեք, խնդրեմ: Փոխարենը Ջոկովիչը հաղթել է Ուիմբլդոնի եւ ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչներում, Ինդիան-Ուելսում, Հռոմում եւ վերոնշյալ ամփոփիչ մրցաշարի եզրափակչում:

Այդ բոլոր խաղերում սերբը իրեն բավականին լավ էր զգում՝ ծանրաբեռնելով շվեյցարացու ձախ կողմը եւ չթողնելով նրան գրոհել: Հենց տակտիկապես գրագետ խաղի շնորհիվ է նա հաղթել մրցակցին:

Այո՛, Մելբուրնում Ջոկովիչի մոտ ամեն ինչ հարթ չի ընթանում, բայց այս տղան հայտնի է նրանով, որ վճռորոշ պահերին կարողանում է ավելացնել:

Այդ պատճառով, կներեք Միստր Ֆեդերեր, ցավոք պետք է խոստովանեմ, որ ինձ համար ավելի գերադասելի են ձեր մրցակցի շանսերը՝ չնայած նրան, որ մի քանի ակնթարթ առաջ ձեր հասցեին հաճոյախոսություններ էի հնչեցնում:

Էքսպրես: Պարտված
Australian Open 2016, կանայք
00:00/31 հնվ
Մրցաշարի հաղթող
Australian Open 2016, տղամարդիկ
00:00/31 հնվ
Մրցաշարի հաղթող
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ