«Աթլետիկ» – «Բարսելոնա»․ կանխատեսում գոլերի տոտալի և անկյունայինների քանակի վրա

23:55, 21 օգս 2021
Լա Լիգայի երկրորդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» կընդունի «Բարսելոնային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» երկու խաղադրույք է ընտրել այս հանդիպման համար՝ գոլերի տոտալի և անկյունայինների քանակի վերաբերյալ։

Այս խաղն «Աթլետիկի» համար ռևանշ կլինի նախորդ մրցաշրջանում Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակչում կրած պարտության համար։ «Բարսելոնան» այդ խաղում ջախջախեց մրցակցին 4։0 հաշվով։ Կարծում եմ՝ Բիլբաոն ներկայացնող թիմն այս խաղում ամեն գնով կփորձի գոլ խփել և նույնիսկ կխաղա հաղթանակի համար՝ հաշվի առնելով, որ կատալոնական թիմից հեռացել է Լիոնել Մեսին։ Ճիշտ է, առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» 4։2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», սակայն խնդիրները կոծկել չստացվեց։ Ռոնալդ Կումանի թիմը վստահ անցկացրեց առաջին կեսը, սակայն երկրորդում, կարելի է ասել, քանդվեց պաշտպանությունում։ Թիմը 3։0 հաշվով հաղթելու ժամանակ 4 րոպեում 2 գնդակ բաց թողեց։

«Աթլետիկն» էլ առաջին տուրում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Էլչեի» հետ։ Թիմը կորուստներ չունի և մարտական կազմով է մոտենում այս խաղին։ «Բարսելոնայից» հանդիպումը բաց կթողնեն Ուսման Դեմբելեն, Մարկ-Անդրե Տեր Շտեգենը և Սերխիո Ագուերոն։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։

Այս թիմերի մասնակցության վերջին 5 խաղերում նվազագույն 7 անկյունային հարված է գրանցվել։ Միջինում 7-8 անկյունային մեկ խաղում։ Նույն վիճակագրությունն է նաև թիմերի առանձին խաղերում։ Նույնիսկ ավելի բարձր թիվ է նկատվում։ Պարզապես խնդիրն այն է, որ վիճակագրությունը երբեք բավարար հիմք չէ։ Այնուամենայնիվ, կարելի է փորձել խաղային տեսանկյունից դիտարկել այս երևույթը։ Անկյունայինները հիմնականում առաջանում են, երբ թիմերը գրոհում են եզրերով, որի արդյունքում պաշտպանները փակում են դեպի տուգանային հրապարակ փոխանցումները, որի արդյունքում գնդակը հայտնվում է դարպասում։

Թե՛ «Աթլետիկի», թե՛ «Բարսելոնայի»՝ առաջին տուրի հանդիպումներում նման իրավիճակներ շատ էին գրանցվում։ Բացի այդ, սպասելի է, որ հիմնականում կգրոհի «Բարսելոնան», բայց արագ հակագրոհների արդյունքում բասկյան թիմը նույնպես մեծ հավանակնություններ ունի անկյունայիններ վաստակելու համար։ Խաղի վիճակագրությանը վերաբերող խաղադրույքներից ընտրում եմ անկյունայինների տոտալը 8․5-ից շատ տարբերակը։ Vbet-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1․79 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:55/21 օգս
«Աթլետիկ» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:55/21 օգս
«Աթլետիկ» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ