«Ատալանտա» – «Օլիմպիակոս»: Կանխատեսում և խաղադրույք

23:55, 17 փտր 2022
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում իտալական «Ատալանտան» կհյուրընկալի հունական «Օլիմպիակոսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Ատալանտան» գրեթե 1 ամիս է չի հաղթում։ Թիմը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Ինտերի» և «Լացիոյի» հետ։ 2։3 հաշվով պարտվել է «Ֆիորենտինային», 1։2 հաշվով՝ «Կալյարիին», իսկ Ա Սերիայի նախորդ տուրում «Յուվենտուսի» դեմ խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ Իտալական ակումբը Եվրոպա լիգայում հայտնվել է Չեմպիոնների լիգայի խմբում առաջին երկու տեղերը ՄՅՈւ-ին և «Վիլյառեալին» զիջելուց հետո։

«Օլիմպիակոսը» Հունաստանի առաջնության առաջատարն է՝ 22 խաղից հետո 56 միավորով։ Թիմն անպարտելի է և 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող ՊԱՕԿ-ից։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Ատալանտային», որի հաղթանակի համար սահմանվել է 1․50 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 4․50, իսկ «Օլիմպիակոսի» հաղթանակը՝ 6․20 գործակիցը։

Հետաքրքիր է դաշտի տերերի ֆորա (-1) խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․78 գործակիցը։

«Օլիմպիակոսը» ներքին առաջնությունում ընդամենը 11 գոլ է բաց թողել։ Բայց, երբ թիմը մրցում է եվրոպական մրցաշարում՝ օրինակ միջակ թիմի հետ, ինչպիսին «Այնտրախտն» է, պարտվում է 1։3 հաշվով։

Կարծում եմ, որ գոլառատ հանդիպում կլինի։ Այնուամենայնիվ, «Ատալանտան» կիրակի կարևոր հանդիպում ունի «Ֆիորենտինայի» դեմ։

Ընտրում եմ դաշտի տերերի ֆորա (-1) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.78 գործակիցը։

Օրդինար: Վերադարձ
Եվրոպա լիգա
23:55/17 փտր
«Ատալանտա» – «Օլիմպիակոս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ