«Ատալանտա» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը

00:00, 03 նյմ 2021
Մարզական լրագրող, մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Տիմուր Ժուրավելը կանխատեսում է արել «Ատալանտա» — «Մանչեսթեր Յունայթեդ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի F խմբի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Մանչեսթեր Յունայթեդն» ուղևորվում է Բերգամո, որտեղ մրցելու է «Ատալանտայի» հետ։ Բոլորդ էլ գիտեք, որ ոչ ոք չի սիրում խաղալ «Ատալանտայի» հետ, որովհետև այս թիմը շատ անհարմար մրցակից է ու ջլատում է բոլորին։ Չնայած՝ «Մանչեսթեր Յունայթեդն» առանձնապես ուժ էլ չունի։ Ինձ համար հենց իտալական թիմն է այս դիմակայության ֆավորիտը։

Այս մրցավեճում գոլեր անպայման լինելու են։ «Յունայթեդի» պաշտպանությունն այնքան էլ լավ վիճակում չէ և «Տոտենհեմի» հետ հանդիպումը թող շփոթություն չառաջացնի։ Ինձ թվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս դիմակայությունում անպայման գոլ բաց կթողնի, նույնիսկ՝ երկուսը, սակայն գոլ նույնպես կխփի։

Այնպես որ, կարելի է ընտրել խաղի գոլերի տոտալը շատ խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
00:00/3 նյմ
«Ատալանտա» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ