«Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

21:30, 30 հնվ 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի վերաբերյալ:

Եթե հաշվի չառնենք Անգլիայի գավաթում «Սաութհեմփթոնից» կրած պարտությունը, որը Արտետան զարմանաիլորեն որոշեց զոհաբերել, «զինագործների» մոտ վերջին շրջանում ամեն ինչ լավ է: Լոնդոնցիները նախորդ 6 տուրում 5 հաղթանակ են տարել, ընդ որում՝ նրանք վերջին հանդիպմանը կամային հաղթանակի հասան նույն «Սաութհեմփթոնի» նկատմամբ (3:1)՝ խաղալով առանց Օբամեյանգի: Թիմը սուր ու թեթև տեսք ուներ, լավ էր տեղաշարժվում ու շատ պահեր էր ստեղծում: Մի խոսքով, ավելի քան լավ տպավորություն թողեց:

«ՄՅու»-ն հիասթափեցրեց «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ ցուցադրած խաղով: Մանկունիանցիները ոչ միայն մրցաշարի հետնապահին պարտվեցին «Օլդ Թրաֆորդում», այլև միաժամանակ շատ միջակ տեսք ունեին՝ առանց նախաձեռնության, խառնաշփոթ և որոշակիորեն ծույլ: Հնարավոր է՝ խնդիրը տրամադրվածության մեջ էր, կամ ֆուտբոլիստները շատ էին գերագնահատել իրենց ուժերը «Լիվերպուլի» դեմ գավաթային հաղթանակից հետո:

Ինձ թվում է, որ խաղը պետք է բավական հետաքրքիր ստացվի: Տանտերերն ավելի շատ կտիրեն գնդակը, հյուրերը՝ կհակագրոհեն: Ամենայն հավանականությամբ, երկու թիմն էլ հաջողության կհասնի գրոհները եզրափակելիս, սակայն հաղթանակին ավելի մոտ կլինի «Արսենալը»:

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ, 21-րդ տուր
21:30/30 հնվ
«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ