«Արսենալ» – «Լիվերպուլ»․ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը

23:45, 20 հնվ 2022
Մարզական լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Տիմուր Ժուրավելը կանխատեսում է արել «Արսենալ» – «Լիվերպուլ» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Մենք լավ հնարավորություն ունենք խոսելու «Արսենալ» — «Լիվերպուլ»  Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչի  հանդիպման մասին։ Սա այս թիմերի պատասխան հանդիպումն է։ Եթե հիշում եք, առաջին մրցավեճն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքի։ 

Այս խաղի համար խաղադրույք ընտրելիս հիշեք, թե ինչպես անցավ առաջին հանդիպումը, որտեղ «Լիվերպուլը» դարպասի ուղղությամբ առաջին հարվածը կատարեց ավելացված ժամանակում։ «Արսենալի» կազմում դաշտից հեռացվեց Գրանիտ Ջական։ Թվում էր, թե ամեն ինչ Կլոպի թիմի ձեռքում է, սակայն Սադիո Մանեի և Մոհամեդ Սալահի բացակայությունն ազդեցին թիմի վրա։ «Լիվերպուլն» իր նման չէր, իսկ «Զինագործներն» ավելի կազմակերպված էին գործում։ 

Միկել Արտետան կրկին իրեն հիանալի դրսևորեց։ Ջակայի հեռացումից հետո նա ճիշտ փոխարինումներ կատարեց և թիմն անցավ 5 պաշտպանով մարտավարությանը։ 

Իմ կարծիքով՝ «Արսենալն» այժմ շատ լավ վիճակում է։ Առաջատար ֆուտբոլիստներն արդեն ապաքինվել են և մարզվում են։ Ամենայն հավանականությամբ, նրանք պատրաստ կլինեն հանդիպմանը։ 

«Արսենալն» արդեն հստակ խաղային ձեռագիր ունի և պատրաստ է ձեռնոց նետել թոփ թիմերին։ Թիմը կարող է նախաձեռնությամբ խաղալ և իր կամքը թելադրել։ Այս ամենը հաշվի առնելով՝ ընտրում եմ «Արսենալը» դուրս կգա եզրափակիչ խաղադրույքը։ 

«Լիվերպուլն» իր խաղով արժանի չէ եզրափակիչի ուղեգրին։ Գրեթե վստահ եմ, որ «Էմիրեյթսում» լոնդոնցիները կուրախացնեն իրենց երկրպագուներին։ 

Օրդինար: Պարտված
Անգլիական լիգայի գավաթ
23:45/20 հնվ
«Արսենալ» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ