«Արսենալ» – «Չելսի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

04:00, 24 հլս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Արսենալ» – «Չելսի» ընկերական հանդիպման վերաբերյալ։

Անգլիական ակումբները լիարժեք պատրաստվում են առաջնության մերկարկին, որը սարերի հետևում չէ։ Ամառային դադարի ընթացքում թիմերն անցկացնում են ընկերական հանդիպումներ։ Լոնդոնը ներկայացնող երկու գրանդները՝ «Արսենալն» ու «Չելսին», կառերեսվեն Օռլանդոյում։

Նախորդ մրցաշրջանը պիտի լավագույնը լիներ «Զինագործների» համար վերջին տարիների ընթացքում, քանի որ նրանք լրջորեն հավակնում էին մտնել Չեմպիոնների լիգա, սակայն առաջնության ավարտին այդ ուղեգիրը բաժին հասավ «Տոտենհեմին»։ Այս ամռանը Միկել Արտետայի սաները գերազանց արդյունքներ են ցույց տալիս նախամրցաշրջանային խաղերում. այս պահի դրությամբ նրանց արդեն հաջողվել է հաղթել «Իպսվիչին», «Նյուրնբերգին», «Էվերտոնին» և «Օռլանդոյին»՝ 15-5 ընդհանուր հաշվով:

«Չելսին» վերջին տարիներին շատ ավելի հաջողակ է, քան իր լոնդոնյան հարևանը: «Կապույտները» 2020/21 մրցաշրջանում հաղթեցին Չեմպիոնների լիգայում, իսկ Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում զբաղեցրին պատվավոր երրորդ հորիզոնականը: Այո, անհնար էր մրցել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց մնացած ակումբներից «Թոշակառուները» դարձան լավագույնն Անգլիայում։ Ամառվա ընթացքում լոնդոնցիների նոր ղեկավարությունը ձգտում է ամրապնդել չեմպիոնական հավակնությունները՝ պայմանագիր կնքելով Կալիդու Կուլիբալիի և Ռահիմ Ստերլինգի հետ:

«Արսենալի» և «Չելսիի» դիմակայությունը վերջերս աչքի է ընկել շատ գոլառատ խաղով։ Նախորդ 11 դիմակայություններում մրցակիցները միասին 40 գնդակ են խփել, այսինքն՝ միջինում 3,64 գոլ մեկ խաղում, ինչը նույնիսկ Անգլիայի առաջնության չափանիշներով շատ բարձր ցուցանիշ է։ Այսպիսով, առաջիկա խաղում ակնկալում եմ աշխույժ լոնդոնյան դերբի, քանի որ «Զինագործները» հանկարծ որոշեցին ամռանը խաղալ շատ բաց և արդյունավետ ֆուտբոլ:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
04:00/24 հլս
«Արսենալ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ