Անգլիա – Իրան: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

17:00, 21 նյմ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Անգլիա – Իրան ԱԱ-2022-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

Մունդիալի ամենաթանկարժեք հավաքականն արշավը սկսում է սկզբունքային մրցակից Իրանի հետ խաղով:

Գարեթ Սաութգեյթի թիմը մրցաշարի հաղթողի 5 գլխավոր հավակնորդների թվում է, բայց ինչպես փորձը ցույց է տալիս, «Երեք առյուծները» գրեթե միշտ հիասթափեցնում են:

Եվրոյից հետո թվում էր, թե անգլիացիներն առաջընթաց են ապրել, բայց Ազգերի լիգայի խաղարկությունում թիմի խաղը չտպավորեց: Չնայած այս ամենին, Անգլիան գերհզոր կազմ ունի: Ջուդ Բելինգեմ, Բուկայո Սակա, Ֆիլ Ֆոդեն: Շարքը կարելի է երկար շարունակել: Բայց թիմի գլխավոր աստղը Հարի Քեյնն է:

«Տոտենհեմի» հարձակվողին ընդամենը 2 գոլ է հարկավոր հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Ուեյն Ռունիին հասնելու համար: Հետևաբար, Քեյնը գործելու է բարձր մոտիվացիայով:

Սաութգեյթին հայրենիքում քննադատում են գերհզոր կազմով «վախկոտ» ֆուտբոլ խաղալու համար: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է այս անգամ պատրաստել Եվրո-96-ի գլխավոր անհաջողակը:

Իրանի հավաքականը միշտ էլ անհաշտ մրցակից է եղել ցանկացած թիմի համար: Ճակատագրի բերումով Իրանը հայտնվել է Անգլիայի և ԱՄՆ-ի հետ նույն խմբում: Ավելի լավ մոտիվացիա իրանցիների համար դժվար է մտածել:

Իրանի հավաքականը գլխավորում է փորձառու Կարլուշ Կեյրուշը: Պորտուգալացի մասնագետը ծանոթ է եվրոպական հավաքականների ներուժին և ոճին:

Անկասկած, զույգի ֆավորիտն Անգլիան է: Բայց Իրանը լուրջ ճակատամարտ է տալու: Կողմերի համար հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի և ոչ միայն մրցաշարային տեսանկյունից:

Սովորաբար առաջին տուրում թիմերը տեմպի մեջ չեն լինում: Հետևաբար, դիտարժան հանդիպում չեմ սպասում: Այստեղ ավելի շատ պայքար ենք տեսնելու:

Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկում եմ հանդիպման դեղին քարտերի տոտալը 3.5-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
17:00/21 նյմ
Անգլիա – Իրան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ