Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 8,52 գործակցով

22:45, 03 ապր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք ապրիլի 3-ին կայանալիք երեք հանդիպումներ` «Զենիթ» — «ԲԿՄԱ», «Սևիլիա» — «Ռեալ Սոսյեդադ» և «Ինտեր» — «Տորինո»: 

«Զենիթ» — «ԲԿՄԱ» 

22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Պետրովսկի» մարզադաշտում, որտեղ կմրցեն նախորդ երկու տարիների չեմպիոնները` «Զենիթն» ու «ԲԿՄԱ»-ն: «Ռոստովի» հաղթանակից հետո «բանակայինները» ժամանակավորապես կորցրեցին առաջին հորիզոնականը, բայց այսօր այն կարող են ետ վերադարձնել, բայց տանտերերն իրենց հերթին պետք է հաղթեն, որպեսզի խառնվեն չեմպիոնական պայքարին: Բացի այդ, Անդրե Վիլաշ-Բոաշի գլխին սև ամպեր են կուտակվել և պետք է հաղթել այսօր, որպեսզի երկրպագուները կրկին լավատեսությամբ լցվեն: Հետևաբար, անզիջում ու լարված պայքար է ընթանալու:

«Զենիթը» համարվում է առաջնության ամենաարդյունավետ թիմը (40 գոլ), իսկ «ԲԿՄԱ»-ն «Ռոստովից» հետո ունի լավագույն պաշտպանությունը (20 գոլ): Դժվար թե գոլառատ հանդիպում ստացվի, քանզի Սլուցկու թիմը գիտի որակով պաշտպանվել, բայց և մեկ գոլ էլ չի խփվի, քանզի երկու թիմերում էլ կան բարձրակարգ կատարողներ: Հետևաբար, այս խաղի համար տրամաբանական կլինի ընտրել տոտալ 2-3 գոլ խաղադրույքը: Այս տարբերակն աշխատել է թիմերի միջև «Պետրովսկիում» կայացած վերջին 6 խաղերում:

«Սևիլիա» — «Ռեալ Սոսյեդադ» 

«Սևիլիան» ակնհայտ ֆավորիտ է հերթական տնային խաղում: Մրցակիցը «Ռեալ Սոսյեդադն» է, թիմ, որը 4 անընդմեջ հաղթանակներից հետո անկում է ապրում և վերջին 5 խաղերում հաղթանակ չի տարել (3 պարտություն, 2 ոչ-ոքի): Բոլորին հայտնի է, որ «Սևիլիան» հիանալի է հանդես գալիս «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Թիմն այստեղ արդեն 17 խաղ շարունակ միմիայն հաղթում է:

Էմերիի թիմը պայքարում է 4-րդ հորիզոնականի համար (6 միավորով է զիջում «Վիլյառեալին»), իսկ «Ռեալ Սոսյեդադը» ոչնչի համար չի պայքարում, զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, վտանգավոր գոտում հայտնվելու վտանգ չկա: Բացի այդ, «Սևիլիան» առաջիկա հինգշաբթի Եվրոպա լիգայի շրջանակներում արտագնա հանդիպում պետք է անցկացնի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ ու պետք է ուրախ տրամադրությամբ մոտենալ այդ հանդիպմանը: Հետևաբար, բոլոր գործոնները խոսում են անդալուսցիների հաղթանակի մասին: Բայց այդ ամենին կավելացնեի նաև ՏՔ 4,5 գոլը: Վերոնշյալ 17 հանդիպումներից միայն մեկում դա չի աշխատել:

«Ինտեր» — «Տորինո» 

«Ինտերը» լավ մարզավիճակ է հավաքել: Թիմը վերջին 4 խաղերում ոչ մի պարտություն չի կրել (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Այդ ոչ-ոքին գրանցվել է «Օլիմպիկո» մարզադաշտում` «Ռոմայի» հետ խաղում: Այդ խաղի արդյունքում ընդհատվեց «Ռոմայի» 8 անընդմեջ հաղթանակների շարքը:

Այժմ Մանչինիի թիմը հանդիպելու է «Տորինոյի» հետ: Թուրինյան ակումբը վերջին 5 խաղերում հաղթանակ չի տարել (3 պարտություն, 2 ոչ-ոքի): «Ինտերն» իր հերթին նախորդ 5 տնային հանդիպումներում հաղթել է: Թիմերի միջև առաջին շրջանի հանդիպումն ավարտվել է «ներաձուրիների» 1:0 հաշվով հաղթանակով: «Ինտերը» պայքարում է 4-րդ հորիզոնականի համար, հետևաբար, կարելի է հուսալ, որ այս խաղում միլանյան թիմը կհաղթի: Բայց այստեղ ևս հաղթանակին կավելացնի ՏՔ 4,5 գոլը: «Ինտերը» Ա Սերիայում ունի երրորդ լավագույն պաշտպանությունը («Յուվենթուսից» և «Նապոլիից» հետո), բայց չի էլ փայլում արդյունավետությամբ` 30 խաղերում 40 գնդակ:

Էքսպրես: Պարտված
ՌՖՊԼ, 22-րդ տուր
20:29/3 ապր
«Զենիթ» - «ԲԿՄԱ»
Պրիմերա, 31-րդ տուր
22:30/3 ապր
«Սևիլիա» - «Ռեալ Սոսյեդադ»
Ա Սերիա, 31-րդ տուր
22:45/3 ապր
«Ինտեր» - «Տորինո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ