Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,41 գործակցով

00:30, 02 մրտ 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում կդիտարկենք 4 հանդիպում: Իսպանիայի առաջնությունում իրենց հերթական հանդիպումները կանցկացնեն «Ռեալն» ու «Բարսելոնան», իսկ Գերմանիայում և Իտալիայում միդուիքը գավաթային է:

«Բարսելոնա» — «Սպորտինգ» Խիխոն

Այստեղ բոլորը սպասում են «Բարսայի» ջախջախիչ հաղթանակին, բայց եթե որոշ դիտարկումներ անենք, կարող ենք հակառակ մտքին գալ: Առաջին հերթին «Սպորտինգը» գտնվում է վտանգավոր գոտում, իսկ առաջնությունը գնալով մոտենում է ավարտին: Խիխոնցիները ցանկացած հանդիպում անցկացնում են այնպես, կարծես դա վերջինն է: Բացի այդ, «Բարսելոնան» ուղիղ մեկ շաբաթից Չեմպիոնների լիգայում «ՊՍԺ»-ի դեմ խաղ ունի: Բավարար չէ՞ արդյոք 1 շաբաթը պատրաստվելու համար: Ո՛չ: Կատալոնացիները պետք է փարիզյան ակումբին հաղթեն նվազագույնը 4 գնդակի տարբերությամբ, իսկ դրա համար պետք է անսխալ գործել: Գրոհելու այն տարբերակները, որոնք «Սպորտինգի» դեմ կարող են աշխատել, «ՊՍԺ»-ի պաշտպանները հեշտությամբ հետ կմղեն: Գումարած դրան, «Բարսելոնայի» խաղացողները կփորձեն հնարավորինս խուսափել ուժային բախումներից, որպեսզի եվրագավաթային հանդիպումից առաջ վնասվածքներ չստանան:

«Բարսան» ամեն դեպքում կփորձի խնայողական ռեժիմով գործել: 2-3 գնդակի տարբերությամբ հաղթանակը նույնպես 3 միավոր է: Էնրիկեի թիմն այժմ մտածելու ավելի լուրջ բան ունի: «Սպորտինգն» իր հերթին կփորձի հրաշքով գոնե ոչ-ոքի խլել, բայց դժվար թե ստացվի: «Բարսելոնան» 2-3 գնդակ խփելուց հետո հանդիպումը կհասցնի ավարտին և կմտածի ՉԼ-ի մասին: Չի բացառվում, որ «Սպորտինգն» էլ գոլ խփի: Արդեն ավելորդ է խոսել այն մասին, որ «Բարսայի» պաշտպանությունում խնդիրներ կան: Առաջարկում ենք «Ասիական հանդիկապ: «Սպորտինգ» Խիխոն (+3,5)» խաղադրույքը: Գործակիցը բավական լավն է՝ 1,83:

«Լացիո» — «Ռոմա»

Հռոմեական դերբի Իտալիայի գավաթում: Դերբիներում միշտ էլ բարդ է հաղթողին գուշակելը: Գավաթային խաղերը տարբերվում են առաջնության խաղերից: Այստեղ սխալվելու հնարավորություն թիմերը չունեն: Իտալիայի գավաթում եզրափակչի մասնակիցները որոշվում են 2 խաղերի արդյունքում: Այսինքն, պետք է հաշվի առնել, որ դեռ պատասխան հանդիպում կա, թեպետ այս 2 մայրաքաղաքային թիմերը հանդես են գալիս նույն մարզադաշտում:

«Լացիոն» վատ մարզավիճակում չէ: Թիմը պայքարում է Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար և այս պահին 50 միավորով հինգերորդն է: Եզրափակչի հույսեր ունենալու համար Սիմոնե Ինձագիի թիմը պետք է փորձի սեփական հարկի տակ առնվազն չպարտվել և գոլ խփել: «Ռոման» սեփական դաշտում հրաշալի ելույթներ է ունենում: «Գայլերը» տանը հաղթում են բոլորին, և դժվար թե «Լացիոն» գավաթային պատասխան խաղում բացառություն լինի: Սպալետտիի թիմը հրաշալի տեմպ է հավաքել: Այնպես որ, «Լացիոն» դերբիում ամեն գնով կփորձի գոլ խփել: Չիրո Իմոբիլեն ու Մարկո Պարոլոն վատ մարզավիճակում չեն և կարող են տխրեցնել «Ռոմային: «Ռոման» իր հերթին արդյունավետ ու գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում` 4-ական գոլ «Տորինոյին» ու «Վիլյառեալին», 3 գոլ «Ինտերին»: Նայինգոլանն ու Ջեկոն ֆանտաստիկ մարզավիճակում են: Սպալետտիի թիմը վերջին 13 խաղերում գոլ է խփել՝ բացառությամբ «Վիլյառեալի» դեմ Եվրոպա լիգայի պատասխան խաղի, որը ձևական բնույթ էր կրում, իսկ «գայլերը» հիմնական կազմով չէին խաղում:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքը: Դերբիներում այն հաճախ է աշխատում, բացի այդ, Իտալիայի մայրաքաղաքը ներկայացնող այս 2 թիմերը բավական ուժեղ հարձակման գիծ ունեն: Գործակիցը 1,65 է:

«Բավարիա» — «Շալկե»

Գերմանիայի գավաթում կիսաեզրափակչի ուղեգրի համար «Ալիանս Արենայում» կպայքարեն «Բավարիան» ու «Շալկեն»: Երկու թիմերն էլ հանդիպումից առաջ կորուստներ ունեն: Բոատենգն ու Ռենատու Սանչեսը վնասվածքների պատճառով չեն մասնակցի գավաթային հանդիպմանը, իսկ գելզենկիխենցիների կազմում կբացակայեն Բաբան, Կոլասինաչն ու Էմբոլոն:

«Բավարիան» վերջին  շրջանում գերարդյունավետ ֆուտբոլ է խաղում: Առաջնության վերջին տուրի խաղում մյունխենցիները սեփական դաշտում 8 անպատասխան գնդակ ուղարկեցին «Համբուրգի» դարպասը: «Արսենալին» «գերմանական մեքենան» 5 անգամ ստիպեց գնդակը հանել սեփական դարպասից: Մի խոսքով, ակնհայտ է, որ առաջնության վճռորոշ հատվածում «Բավարիան» լավ մարզավիճակում է: Հատկապես սեփական դաշտում մյունխենցիները առջևի գծում գերարդյունավետ են:

«Շալկեն» անհաջող մրցաշրջան է անցկացնում: Գելզենխիկենցիներն ամենայն հավանականությամբ 2017/18թթ. մրցաշրջանում եվրագավաթներին չեն մասնակցի: «Շալկեն» 27 միավորով ընդամենը 12-րդ հորիզոնականում է: Վերջին 3 խաղերում Մարկուս ՎեյնԶերլի թիմը չի հաղթել՝ 1:1, 1:1, 1:1: Այս անգամ «Շալկեին» դժվար թե հաջողվի նույնիսկ ոչ-ոքի կորզել:

«Բավարիան» կարգով, ֆուտբոլիստների ընտրությամբ ու թիմային խաղով միանշանակ գերազանցում է հյուրերին: Գումարած դրան, մյունխենցիները խաղալու են հարազատ երկրպագուների աջակցության ներքո, և կփորձեն գոլերով ուրախացնել նրանց: Առաջարկում ենք ««Բավարիան» 2 խաղակեսում էլ գոլ կխփի» խաղադրույքը: Գործակիցը 1,75 է:

«Ռեալ Մադրիդ» — «Լաս Պալմաս»

«Ռեալը» լուրջ քննադատության տակ է: Զիդանի թիմը կիրակի կարող էր ջուրը գցել առաջնությունում ստեղծած 4 («Սելտայի» դեմ բաց թողած խաղում հաղթելու դեպքում 7) միավորի տարբերությունը, բայց «Վիլյառեալից» 2 գոլ բաց թողնելուց հետո կարողացավ հավաքվել ու հաղթանակ կորզել (3:2): Հարձակման գծում բոլորը պատրաստ են: Վերջապես Բեյլ-Բենզեմա-Կրիշտիանու եռյակը խաղադաշտում միասին է: Իսկ ահա պաշտպանությունում Զիդանը դեռ շատ անելիք ունի: 10 րոպեում «սերուցքայինները» «Վալենսիայից» ու «Վիլյառեալից» 2 գոլ բաց թողեցին:

«Լաս Պալմասը» հաջող մեկնարկից հետո առաջնությունում ձախողվեց: Կանարյան կղզիների ներկայացուցիչը վերջին 4 խաղում պարտվել է և խփել ընդամենը 1 գնդակ: Գործնականում Կիկե Սետյենի գլխավորած թիմի համար առաջնությունն ավարտված է: Կղզիաբնակները մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում են՝ ոչ կարող են եվրագավաթային տեղերի համար պայքարել, ոչ էլ վտանգավոր գոտում հայտնվել: Մոտիվացիա կարծես թե չկա:

«Ռեալը» պարտավոր է 3 միավոր վերցնել: Զիդանի թիմը պետք է բոլորին ցույց տա, որ խաղային անկում մրցաշրջանի ամենապատասխանատու հատվածում չկա: Ոչնչի համար չպայքարող «Լաս Պալմասը» այդ գործի համար լավ մրցակից է: «Սանտիագո Բերնաբեուում» «Ռեալը» սովորաբար առաջին րոպեներից գնում է առաջ: Հյուրերը չեն դիմանա Բի-Բի-Սի եռյակի և մյուսների ճնշմանը: Տանտերերը գոլառատ խաղում հերթական 3 միավորը կվաստակեն: Առաջարկում ենք ««Ռեալ Մադրիդ»: Տոտալ Շատ (3,5) գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,97 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 10,41 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
Լա լիգա, 25-րդ տուր
22:30/1 մրտ
«Բարսելոնա» — «Սպորտինգ» Խիխոն
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ առաջին խաղ
23:45/1 մրտ
«Լացիո» — «Ռոմա»
Գերմանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
23:45/1 մրտ
«Բավարիա» — «Շալկե»
Լա լիգա, 25-րդ տուր
00:30/2 մրտ
«Ռեալ Մադրիդ» — «Լաս Պալմաս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ