Ամենօրյա էքսպրեսս. Գերմանիան ու Արգենտինան կհաղթեն, Ուկրաինան ու Լեհաստանը կփոխանակվեն գոլերով

05:00, 22 հնս 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք Եվրո-2016-ի խմբային փուլի Հյուսիսային Իռլանդիա — Գերմանիա, Ուկրաինա — Լեհաստան զույգերը, ինչպես նաև Ամերիկայի Գավաթ-2016-ի կիսաեզրափակչի ԱՄՆ — Արգենտինա հանդիպումը:

Հյուսիսային Իռլանդիա — Գերմանիա

Բունդեսթիմը գործանակում արդեն 1/8 եզրափակչում է, իսկ Իռլանդիան 3 միավորով C խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը: Ոչ-ոքին, կարծես թե, երկու կողմերին էլ ձեռնտու է, բայց դա միայն առաջին հայացքից: Գերմանիան ցանկանում է հաղթել և առաջին հորիզոնականով դուրս գալ փլեյ-օֆֆ, ինչը վստահություն կտա Լյովի սաներին: Խմբային փուլում տարած ընդամենը 1 հաղթանակը աշխարհի չեմպիոնին վայել չէ:

Եվրո-2016-ը գոլերով այնքան էլ չի ուրախացնում ֆուտբոլասերներին: Մասնավորապես C խմբում կայացած 4 խաղերում ընդամենը 5 գոլ է խփվել: Հաշվի առնելով վիճակագրությունն ու գերմանացիների ավելի բարձր կարգը՝ առաջարկում ենք «Գերմանիայի հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,83 է:

Ուկրաինա — Լեհաստան

Ուկրաինան 2 տուրերից հետո ոչ մի միավոր չի վաստակել, բայց սա այն դեպքն է, երբ ցուցատախտակին գրված արդյունքը չի համապատասխանում թիմի ցուցադրած խաղին: Ուկրաինացիները Գերմանիայի դեմ առաջին տուրում հրաշալի ֆուտբոլ ցուցադրեցին և մեկ անգամ չէ, որ կարողացան լրջորեն անհանգստացնել Նոյերին: Երկրորդ տուրում, նույնպես, թիմը վատ չխաղաց, բայց կրկին զիջեց 0:2 հաշվով: Այսպիսով, Ուկրաինան պայքարը շարունակելու հնարավորություն այլևս չունի, բայց կփորձի իր հետևից «շրխկացնել դուռը»:

Ինչ վերաբերում է լեհերին, ապա նրանք, ինչպես գերմանացիները, գրեթե փլեյ-օֆֆում են: Նավալկայի սաներն առաջիկա խաղում ֆավորիտ են: Լևանդովսկի, Միլիկ… Այս ֆուտբոլիստները իրար շատ լավ են հասկանում և կփորձեն անհանգստացնել Անդրեյ Պյատովին:

Ուկրաինան կորցնելու ոչինչ չունի, հետևաբար փակվելու և պաշտպանվելու իմաստ չկա: Թիմը մրցաշարում դեռ ոչ մի գնդակ չի խփել, ինչը նշանակում է, որ կգնա առաջ: Բաց ֆուտբոլ է սպասվում: Իրոք, Ուկրաինայի հավաքականն արժանի է Ֆրանսիայից միավորով կամ խփած գոլով հեռանալուն: Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» տարբերակը: Գործակիցը 2,07 է:

ԱՄՆ — Արգենտինա

Կոպա Ամերիկայում կրքերը թեժանում են: Շուտով կմեկնարկի կիսաեզրափակիչ փուլը: Անշուշտ, այս մրցաշարի գլխավոր ֆավորիտն Արգենտինայի հավաքականն է, որը կմրցի տանտեր ԱՄՆ-ի հետ: «Ալբիսելեստեն» մեկը մյուսից գեղեցիկ հաղթանակներ է տոնում, Մեսսին կրկին իր բարձունքում է: Տատա Մարտինոյի թիմը հարձակման գծում շատ արդյունավետ է գործում:

Իհարկե, մրցաշարի տանտիրոջ կարգավիճակը կօգնի ամերիկացիներին, բայց այն, որ Արգենտինան թե՛ կարգով, թե՛ ֆուտբոլիստների ընտրությամբ ու անհատական որակներով մի քանի գլուխ ավելի բարձր է՝ փաստ է: Այստեղ տրամաբանական է Արգենտինայի հաղթանակը: Այդ խաղադրույքի գործակիցը 1,49 է:

Էքսպրես: Պարտված
Եվրո-2016, խմբային փուլ
23:00/21 հնս
Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա
Եվրո-2016, խմբայինփ փուլ
23:00/21 հնս
Ուկրաինա - Լեհաստան
Ամերիկայի Գավաթ-2016, 1/4 եզրափակիչ
05:00/22 հնս
ԱՄՆ - Արգենտինա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ