Ամենօրյա էքսպրեսս․ «Միլանը» կհաղթի «Վերոնային», Քեյնը գոլ կխփի «Վեսթ Բրոմվիչին»

23:30, 25 ապր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկական հանդիպում:

«Վերոնա» — «Միլան»

Եվրագավաթային տեղերի համար պայքարող «Միլանը» կհյուրընկալվի հետնապահ «Վերոնային»։ Տանտերերը 8 միավոր զիջում են 19-րդ հորիզոնականում ընթացող թիմին, ինչը նշանակում է, որ նրանք ամենայն հավանականությամբ կլքեն Ա Սերիան։ Ինչ վերաբերում է «Միլանին», ապա «ռոսսոներները» խաղալու են մեծ մոտիվացիայով։ Միլանցիներն ընթանում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում և ամեն գնով կփորձեն Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել, իսկ դրա համար պետք է անպայման հաղթել հետնապահին։

Երկու թիմերն էլ կորուստներ ունեն։ Տանտերերի կազմում որակազրկված են Սոուպրայեն ու Վիվիանին, իսկ «Միլանի» կազմում՝ Մարիո Բալոտելլին։

Տանտերերը վատ մարզավիճակում են։ Վերոնա քաղաքի համանուն թիմը վերջին 3 խաղերում պարտություն է կրել։ Ա Սերիայում անցկացրած վերջին 36 հանդիպումներից երեսուներեքում վերոնացիները չեն հաղթել, ինչը շատ վատ ցուցանիշ է։

Հաշվի առնելով թիմերի կարգերի տարբերությունը, «Վերոնայի» վատ մարզավիճակն ու «Միլանի» մոտիվացիան՝ առաջարկում ենք «ՏՔ 4,5 գոլ և «Միլանի» հաղթանակ» խաղադրույքը։ Այնպես չէ, որ հյուրերի հարձակումը զարմացնում է իր արդյունավետությամբ։ Անշուշտ, «Միլանի» համեստ հաղթանակը լրիվ հավանական է։ Գործակիցը 2,23 է։

«Տոտենհեմ» — «Վեսթ Բրոմվիչ»

Պոչետինոյի թիմը Պրեմիեր լիգայում հրաշալի ընթացք է հավաքել և շարունակում է չեմպիոնական պայքարը, թեև «Լեսթերի» յուրաքանչուր հաջող ելույթից հետո այն գնալով մարում է։ Նախորդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 4։0 հաշվով ջախջախեց «Սուոնսիին»։ Դուբլի հեղինակներ դարձան Ալլին ու Քեյնը։ Լոնդոնցիների վերջին հաղթանակը ցույց տվեց, որ թիմը լավ մարզավիճակում է։ Այդ ամենի գլխավոր «մեղավորը» Հարի Քեյնն է, ով ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում։ Անգլիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում արդեն 24 գոլ է խփել և այդ ցուցանիշով գլխավորում է ռմբարկուների պայքարը։

«Վեսթ Բրոմվիչի» համար ընթացիկ մրցաշրջանը գործնականում ավարտված է։ Թիմը գտնվում է 14-րդ հորիզոնականում և այդ ցուցանիշով չի կարող պայքարել եվրագավաթային տեղերի համար, թեև ուժեղագույնների խումբը լքելու վտանգ էլ չկա։ Կարելի է ասել, որ մոտիվացիայի տեսանկյունից «Տոտենհեմն» առավելություն ունի։

Հաշվի առնելով սեփական դաշտի գործոնը, թիմերի կարգերի տարբերությունն ու Հարի Քեյնի գերազանց մարզավիճակը՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել անգլիացի ռմբարկուի գոլի վրա։ Առնվազն 1 անգամ Քեյնը կարող է ուրախացնել «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում հավաքված բազմահազար երկրպագուներին։ Գործակիցը 1,55 է։

«Սելտա» — «Գրանադա»

Եվրագավաթային գոտում գտնվող «Սելտան» սեփական դաշտում կընդունի «Գրանադային», որը պայքարում է փրկվելու համար։ Անդալուսյան թիմը Պրիմերայի ավարտից 4 տուր առաջ 1 միավոր հեռու է վտանգավոր գոտուց, ինչը նշանակում է, որ ցանկացած սայթաքում կարող է ճակատագրական լինել։ Առաջիկա խաղին հյուրերը մոտենում են լուրջ կորուստներով։ Ֆոլքյուերն ու թիմի առաջատար Սքսեսը վնասվածք ունեն, իսկ պաշտպաններ Ռուբեն Պերեսն ու Ռիկարդո Կոստան որակազրկված են։

Ինչ վերաբերում է «Սելտային», ապա վիգոցիներն ընթանում են 6-րդ հորիզոնականում, ինչը հաջորդ մրցաշրջանում նրանց Եվրոպա լիգայում խաղալու հնարավորություն կտա։ Կարգով վիգոցիներն անշուշտ ավելի բարձր են, բայց բոլորս էլ գիտենք, թե ինչ բարդ է փրկվելու դեմ պայքարող թիմի հետ մրցելը։ «Գրանադան» իր սիրտն ու ոգին կդնի այս խաղում։ Ի դեպ, անդալուսցիները վերջերս բավական հաջող են հանդես գալիս։ Վերջին 9 տուրում թիմը 13 միավոր է վաստակել, ինչը, համաձայնեք, վատ ցուցանիշ չէ այս ակումբի համար։

«Սելտան» սեփական դաշտում գրեթե միշտ գոլի հեղինակ է դառնում։ «Բալաիդոս» մարզադաշտում հավաքված երկրպագուները հազվադեպ են հեռանում առանց իրենց սիրելի թիմի գոլի։ «Գրանադան» էլ, իր հնարավորությունների սահմանում վատ արդյունավետությամբ աչքի չի ընկնում։ Թիմն անպայման կպայքարի և կփորձի նվազագույնը ոչ-ոքի կորզել։ Այստեղ տրամաբանական է «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը։ Գործակիցը 1,84 է։

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 35-րդ տուր
19:00/25 ապր
«Վերոնա» - «Միլան»
ԱՊԼ, 35-րդ տուր
23:00/25 ապր
«Տոտենհեմ» - «Վեսթ Բրոմվիչ»
Պրիմերա, 35-րդ տուր
23:30/25 ապր
«Սելտա» - «Գրանադա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ