«Այնտրախտ» – «Գլազգո Ռեյնջերս»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 18 մյս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Այնտրախտ» – «Գլազգո Ռեյնջերս» Եվրոպա լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Մրցաշրջանը մոտենում է ավարտին. ազգային առաջնություններում անցկացվում են վերջին տուրերը, իսկ երեք եվրագավաթներում տեղի կունենան եզրափակիչ հանդիպումները: Դրանցից առաջինը՝ Եվրոպա լիգայում է: Այսօր կխոսեմ «Այնտրախտ» — «Ռեյնջերս» դիմակայության մասին:

Բուքմեյքերներն ավելի բարձր են են գնահատում գերմանական ակումբի չեմպիոնության շանսերը: Թերևս տրամաբանական է, քանի որ «Այնտրախտը» ոչ միայն պայքարից հանեց մրցաշարի գլխավոր ֆավորիտ «Բարսելոնային», այլև զարգացրեց հաջողությունը և հասավ մինչև եզրափակիչ: Գերմանիայի ավարտված առաջնությունում ֆրանկֆուրտցիները զբեղեցրին միայն 11-րդ տեղը, սակայն Օլիվեր Գլասների թիմը վաղուց չէր թաքցնում, որ այս մրցաշրջանում նախապատվությունը տալիս է Եվրոպա լիգային: Կարծես ստացվում է. Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար մնացել է մեկ քայլ կատարել:

Գրեթե նույն իրավիճակում է «Ռեյնջերսը»: Շոտլանդիայում չեմպիոնությունը հարվերժական մրցակից «Սելթիկին» զիջելուց հետո Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու միակ տարբերակը Եվրոպա լիգայի եզրափակիչում հաղթելն է: Իհարկե, չմոռանանք, որ «Ռեյնջերսն» այս մրցաշրջանը ևս սկսեց գլխավոր եվրագավաթում, որտեղ Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ հաղթահարեց մեր չեմպիոն «Ալաշկերտի» արգելքը: Հետագայում Ջերարդին փոխարինեց Ջովանի վան Բրոնքհորսթը և թիմին հասցրեց մինչև մրցաշրջանի կարևորագույն խաղը:

Թիմերն իրարից շատ բանով են տարբերվում՝ սկսած խաղաոճից մինչև ֆուտբոլիստների որակը: Այդ մասին կարելի է երկար խոսել: Բայց կենտրոնանամ մեկ ընդհանրության վրա. և՛ «Այնտրախտը» և՛ «Ռեյնջերսն» այսպես կոչված «ուրախ» ֆուտբոլը դավանող են: Եզրափակիչի ճանապարհին նրանք չէին վախենում վառ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Դիմակայությունների գրեթե բոլոր այն խաղերը, որոնք վճռորոշ էին, այս թիմերն արդյունավետ են անցկացրել: Ընդ որում, և՛ խփում էին և՛ բաց թողնում: Ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ Գլասները և վան Բրոնքհորսթը հետ կանգնեն իրենց նախասիրած ֆուտբոլից: Կասեք՝ եզրափակիչ է, խաղի արժեքը չափազանց բարձր է ռիսկի դիմելու համար: Բայց, ինչպես գիտեք, քեֆ անողի քեֆը չի պակսի: Վստահ եմ, որ թիմերը Սևիլյայի «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում մակընթացություն ու տեղատվություն հիշեցնող ֆուտբոլ կցուցադրեն և կուրախացնեն գոլառատ ֆուտբոլի սիրահարներին: Մաղթում եմ հաղթական երեկո:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
23:00/18 մյս
«Այնտրախտ» - «Գլազգո Ռեյնջերս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ