ԱԱ-2022. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան. Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

22:45, 02 սպտ 2021
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

1990-ական և 2000-ական թվականներին աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականն անբաժան էր Ուկրաինայի ընտրանուց։ Վերջին տարիներին մեր ֆուտբոլային «ստվերն» է դարձել Մակեդոնիայի, այժմ արդեն Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը։ Ընդ որում, այս ընտրանու հետ դիմակայություններից Հայաստանի գլխավոր թիմը զերծ չէր մնում նաև վերոնշյալ ժամանակաշրջանում։

«Մունդիալ-2022»-ի ընտրական մրցաշարում Խոակին Կապառոսի թիմը մրցակցին կհյուրընկալվի նոր կարգավիճակում։ Խմբի առաջատար լինելը պարտավորեցնող է, բայց առանց երեք առաջատար ֆուտբոլիստների հանդես գալը բարդ է։ Մխիթարյանի վերադարձը սպասված էր, բայց դեռ պետք է հասկանալ` ինչպես նրան կօգտագործի Կապառոսը։ Մակեդոնացիներն իրենց հերթին սկսում են կյանքն առանց Գորան Պանդևի։ Գումարած, Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելուց հետո նրանց մոտ կարող է դատարկության որոշակի զգացում առաջանալ։ Մարզչի փոփոխությունն էլ հաստատում է «ափդեյթի» գործընթացը։ Հենց այս պահին է հարկավոր քաղել առավելագույնը։ Թիմերը միմյանց հիանալի ճանաչում են և իրար օդ չեն տալու։ Բայց, կարծում եմ, որ հարձակման գծում առկա բոլոր կադրային խնդիրներով հանդերձ Հայաստանի հավաքականը Սկոպյեում գոլ կխփի։ Ճիշտ է, չի խուսափի նաև մրցակցի գոլից։

Ընտրում եմ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։ Գործակիցը բավականին բարձր է, բայց իրադարձությունն ամենևին հրաշքների շարքից չէ։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/2 սպտ
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ