Ա Սերիայի էքսպրեսս. «Յուվենթուսը» հյուրընկալվելիս կհաղթի, միլանյան դերբին անարդյունավետ կստացվի

23:45, 31 հնվ 2016
Խաղում է
«Ա Սերիայի էքսպրեսսի» շրջանակներում դիտարկում ենք երկու հանդիպում: «Յուվենթուսը» կհյուրընկալվի «Կիեւոյին», իսկ «Սան Սիրո» մարզադաշտում տեղի կունենա միլանյան դերբին՝ «Միլան» — «Ինտեր»: 

«Կիեւո» — «Յուվենթուս» 

Այստեղ առաջարկում ենք խաղադրույք կատարել ««Յուվենթուսի» հաղթանակի ու ՏՇ 1,5 գոլի» վրա: «Յուվենթուսը» ֆանտաստիկ մարզավիճակում է եւ առաջնությունում 11 անընդմեջ հաղթանակ է տարել: Չես ասի, որ «Կիեւոն» լավ մարզավիճակում է եւ կարող է անակնկալ մատուցել սեփական հարկի տակ: Թիմը նույնիսկ դրսում ավելի լավ արդյունքներ է ցույց տվել, քան տանը: Հետեւաբար, «Յուվենթուսի հաղթանակ ու ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը այս հանդիպման համար ընդունելի տարբերակ է:

«Միլան» — «Ինտեր»

Այս խաղի համար երկու խաղադրույք էի մտածել: Առաջինը՝ ոչ-ոքին, երկրորդը՝ ՏՔ 2,5 գոլ: Երկար մտածելուց հետո որոշեցի երկրորդ տարբերակը ընտրել՝ հաշվի առնելով թիմերի ներկայիս մարզավիճակը, «Ինտերի» գործոնը, ինչպես նաեւ այն, որ թիմերի միջեւ Ա Սերիայում կայացած վերջին 6 խաղերում այս խաղադրույքը աշխատել է: Հետեւաբար, 1,78 գործակցով ընտրում եմ այս խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 22-րդ տուր
15:30/31 հնվ
«Կիեւո» - «Յուվենթուս»
Ա Սերիա, 22-րդ տուր
23:45/31 հնվ
«Միլան» - «Ինտեր»
Վերջնական
Գ.
100% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ