Ա Սերիայի էքսպրեսս. «Յուվեն» եւ «Նապոլին» կհաղթեն, «Պալերմոն» եւ «Ֆիորենտինան» կփոխանակվեն գոլերով

23:45, 06 հնվ 2016
Ձմեռային արձակուրդից հետո մեկնարկում է Իտալիայի Ա Սերիան: Հերթական էքսպրեսսում18-րդ տուրից առանձնացրել ենք երեք հանդիպում՝ «Յուվենթուս» — «Վերոնա», «Պալերմո» — «Ֆիորենտինա», «Նապոլի» — «Տորինո»:

«Պալերմո» — «Ֆիորենտինա» խաղում ֆավորիտ է երկրորդ տեղում ընթացող «Ֆիորեն», բայց միանշանակ ասել, թե «մանուշակները» կհաղթեն, չի կարելի: Թեեւ «Պալերմոն» լավ ժամանակներ չի ապրում (զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը), բայց Սիցիլիայում միշտ էլ դժվար է խաղալ: Այս խաղում առաջարկում ենք խաղադրույք կատարել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակով: «Ֆիորենտինան» համարվում է Ա Սերիայի ամենաարդյունավետ թիմը (33 գոլ), իսկ «Պալերմոն» ընթացիկ մրցաշրջանում գրեթե միշտ գոլ է խփում:

Դժգույն մեկնարկից հետո «Յուվեն» հիմա գտնվում է հրաշալի մարզավիճակում: 7 անընդմեջ հաղթանակներից հետո թիմը 33 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում եւ առաջատար «Ինտերին» զիջում է արդեն 3 միավորով: «Ծեր Սինյորան» պայքարում է հերթական չեմպիոնության համար, իսկ մրցակիցը վերջին տեղում ընթացող «Վերոնան» է: Կարծում ենք, «Յուվենթուսը» խնդիրներ չի ունենա այս խաղում եւ առաջարկում ենք խաղադրույք կատարել «Ծեր Սենյորայի» (-1,5) ֆորայով հաղթանակի վրա:

«Նապոլին» հիանալի մրցաշրջան է անցկացնում: Մաուրիցիո Սարրիի թիմը Իտալիայի առաջնությունում ընդամենը երկու պարտություն է կրել, ինչը ներկա պահին լավագույն արդյունքն է: Տանտերերը վերջին 20 հանդիպումներից ընդամենը մեկում են պարտվել, ցույց են տալիս բավական արդյունավետ ֆուտբոլ եւ հարձակման գծում հիանալի են օգտագործում Գոնսալո Իգուաինին: «Պիպիտան» խփած 16 գոլով ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է:

«Տորինոն» վատ չէր սկսել մրցաշրջանը, բայց ընթացքում չդիմացավ ծանրաբեռնվածությանն ու սկսեց միավորներ կորցնել: Վերջին երկու խաղում թիմն առհասարակ գոլ չի խփել եւ սեփական դարպասն ընդունել է հինգը:

Վերջին վեց արտագնա խաղերից մեկում հաղթել է, հինգում՝ պարտվել: «Նապոլին» սեփական հարկի տակ հազվադեպ է միավորներ կորցնում: Ավելին՝ թիմը վերջին անգամ «Սան Պաոլո» մարզադաշտում պարտվել է մայիսի 31-ին: Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում ենք «Նապոլիի» հաղթանակը:

Էքսպրես: Հաղթած
Ա Սերիա, 18-րդ տուր
18:00/6 հնվ
«Յուվենթուս» - «Վերոնա»
Ա Սերիա, 18-րդ տուր
18:00/6 հնվ
«Պալերմո» - «Ֆիորենտինա»
Ա Սերիա, 18-րդ տուր
23:45/6 հնվ
«Նապոլի» - «Տորինո»
Վերջնական
Գ.
100% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ