«Սթոք Սիթիի» տնային մարզադաշտը կկոչվի «Bet365 Սթեդիում»

«Սթոքը» եւ bet365-ն ամրապնդում են համագործակցությունը
Bet365-ը պայմանագիր է ստորագրել ՖԱ «Սթոք Սիթիի» հետ, որը ներառում է ակումբի «Բրիտանիա» մարզադաշտը «Bet365 Սթեդիում» անվանելու վերաբերյալ կետ, հաղորդում է iGamingbusiness-ը:
Գործարքն ուժի մեջ կմտնի 2016/17 թթ. մրցաշրջանում եւ կգործի վեց տարվա ընթացքում՝ մինչեւ 2022/23 թթ.:
Բուքմեյքերը նաեւ երկարաձգել է գործող հովանավորչական պայմանագիրը. Bet365-ի բրենդը մնում է թիմի մարզաշապիկի դիմացի հատվածում եւս 3 տարի:
«Հովանավորչական պայմանագրի ընդլայնումը եւ «Սթոք Սիթիի» մարզադաշտի անվանափոխության վերաբերյալ համաձայնության հասնելը հիասքանչ է, հատկապես Սթոք-օն-Թրենթ քաղաքում, որը համարվում է Bet365-ի տունը»,- գործարքը մեկնաբանել է Bet365-ի գործադիր տնօրեն եւ «Սթոք Սիթիի» փոխնախագահ Ջոն Քոութսը:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: