Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. Արգենտինան ֆավորիտ է Ամերիկայի գավաթի 2016թ. խաղարկությունում

Արտյոմ Ասլանյան
Հունիսի 4-ին ԱՄՆ-ում կմեկնարկի ևս մեկ ֆուտբոլային խոշոր մրցաշար` Ամերիկայի գավաթը: Այս տարի լրանում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի 100-ամյակը և այդ կապակցությամբ որոշում կայացվեց, որ գալիք ամառ ևս անցկացվի Ամերիկայի գավաթը: Բուքմեյքերներն արդեն ընտրել են իրենց ֆավորիտներին, առանձնացրել ամենահավանական իրադարձություններն ու դրանց համար սահմանել համապատասխան գործակիցներ: 
Բուքմեյքերները խաղադրույքներ են առաջարկում Ամերիկայի գավաթի վերաբերյալ:

Բուքմեյքերները խաղադրույքներ են առաջարկում Ամերիկայի գավաթի վերաբերյալ:

Մրցաշարի գլխավոր ֆավորիտը Արգենտինայի հավաքականն է: Vbet բուքմեյքերական ընկերությունում «ալբիսելեստեի» չեմպիոնության համար սահմանված է 3 գործակիցը: Մի փոքր ցածր` 5.50 գործակցով է գնահատված Բրազիլիայի հավաքականի հաղթանակը: Մրցաշարի գործող չեմպիոն Չիլիի հավաքականի հաղթանակի համար սահմանված է 8 գործակիցը, իսկ ֆավորիտների հնգյակը եզրափակում են ԱՄՆ-ի ու Կոլումբիայի ընտրանիները, որոնց չեմպիոնությունը գնահատվում է 10 գործակցով:

Անհավանական 500,0 գործակցով է գնահատվում Հայիթիի հավաքականի հաղթանակի շանսերը: Բուքմեյքերների կարծիքով` այս ընտրանին մրցաշարին մասնակցող 16 թիմերի մեջ ամենաթույլն է:

Գործակիցներ են սահմանված մրցաշարի լավագույն ռմբարկուի վերաբերյալ: Այստեղ գլխավոր ֆավորիտը համարվում է Արգենտինայի հավաքականի առաջատար ու «Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիր Լիոնել Մեսսին, ում շանսերը գնահատվում են 5 գործակցով: Vbet-ի կարծիքով` ռմբարկուական մրցավազքում Մեսսիի հիմնական մրցակիցը կլինի «Բարսելոնայում» նրա թիմակից և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը (7.0): Լավագույն եռյակը եզրափակում է հավաքականում Մեսսիի խաղընկեր Սերխիո Ագուերոն (9.0):

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում ևս ֆավորիտ է Լեո Մեսսին: Այդ իրադարձության համար բուքմեյքերները սահմանել են 6 գործակիցը: Երկրորդ տեղում Լուիս Սուարեսն է (11), իսկ եռյակը եզրափակում են Անխել Դի Մարիան ու Դուգլաս Կոստան, որոնց համար սահմանված է միևնույն 13 գործակիցը:

Բուքմեյքերների վերլուծաբանները կանխատեսում են, որ մրցաշարի ամենաարդյունավետ թիմը կլինի Արգենտինայի հավաքականը: Այդ իրադարձության համար սահմանված է 3 գործակիցը: Այն բանի հավանականությունը, որ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը կլինի ամենաարդյունավետը, գնահատվում է 4.5 գործակցով: Լավագույն եռյակը եզրափակում է Չիլիի հավաքականը (7.0):

Ավելի վաղ պատմել էինք Եվրո-2016-ի ֆավորիտի, լավագույն ռմբարկուի և այլ անվանակարգերի համար բուքմեյքերների սահմանած գործակիցների մասին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք