Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. Արգենտինայի հավաքականի չեմպիոնության շանսերը 69% են

Սպարտակ Պետրոսյան
Հունիսի 22-ին և 23-ին հայտնի դարձան Ամերիկայի գավաթի 2016 թ. խաղարկության եզրափակչի մասնակիցները: Արգենտինայի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց մրցաշարն ընդունող ԱՄՆ-ին, իսկ չիլիացիները վստահ հաղթանակի հասան կոլումբացիների նկատմամբ՝ 2:0: Հետևաբար, եզրափակչում «Ալբիսելեստեն» երկրորդ տարին անընդմեջ կհանդիպի «Լա Ռոխային»: Բուքմեյքերները գնահատել են առաջիկա մրցավեճում թիմերի շանսերը:
Վերջապես կնվաճի՞ Լեո Մեսսին պատվավոր գավաթը

Լեո Մեսսին վերջապես կնվաճի՞ պատվավոր գավաթը

Vivarobet բուքմեյքերական ընկերության սահմանած գործակիցների համաձայն՝ Արգենտինայի հավաքականը մրցաշարի ֆավորիտն է: Հունիսի 27-ին կայանալիք խաղում «Ալբիսելեստեի»՝ Ամերիկայի գավաթին տիրանալու վրա կարելի է խաղադրույք կատարել 1.35 գործակցով: Չիլիացիների երկրորդ անընդմեջ հաղթանակի համար սահմանված է 2.95 գործակիցը:

Հիմնական ժամանակում արգենտինացիների հաջողության վրա կարելի է խաղադրույք կատարել 1.8 գործակցով, Չիլիի հավաքականի շանսերը գնահատվում են 4.69-ով, իսկ ոչ-ոքիի համար սահմանված է 3.49 գործակիցը:

Եզրափակչի նախօրեին Կոլումբիան և ԱՄՆ-ն կվիճարկեն առաջնության բրոնզե մեդալները: Հանդիպման ֆավորիտը Հարավային Ամերիկան ներկայացնող թիմն է, որի հիմնական ժամանակում հաղթանակի համար սահմանված է 2.39 գործակիցը: Յուրգեն Կլինսմանի թիմի նմանատիպ հաջողության գործակիցը 2.82 է: Ոչ-ոքին ստացել է 3.56 գործակիցը:

Ի դեպ, այս երկու դիմակայությունները կայացել են նաև խմբային փուլում: Մրցաշարի բացման խաղում Կոլումբիան Քրիստիան Սապատայի և Խամես Ռոդրիգեսի ջանքերով 2:0 հաշվով հաղթել էր առաջնության կազմակերպչին: D խմբում Արգենտինան առանց Մեսսիի 2:1 հաշվով առավելության էր հասել Չիլիի նկատմամբ: Տատա Մարտինոյի թիմից աչքի էին ընկել Անխել դի Մարիան և Էվեր Բանեգան, իսկ չիլիացիներից հաշվի տարբերությունը կրճատել էր Ֆուենսալիդան:

Իսկ ու՞մ եք երկրպագելու դուք: Գրե՛ք մեկնաբանություններում:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք