Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

«Ինտերը» ներկայացրեց Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հենրիխ Մխիթարյանը դարձավ 51-րդ երկրի ներկայացուցիչը, որը հանդես կգա «Ինտերում»։

int
Միլանի «Ինտերը» ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: 33-ամյա կիսապաշտպանն Իտալիայի փոխչեմպիոնի կազմը համալրել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում՝ տեղափոխվելով «Ռոմայից»։

«Շատ ուրախ եմ նման մեծ ակումբին միանալու համար: Ամեն ինչ կանեմ ու ամեն ինչ կտամ, որ օգնեմ թիմին հասնել մեր նպատակներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը։

Ոչ պաշտոնական տեղեկություններով, հայ ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է երկու տարով։

Անցած մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հենրիխ Մխիթարյանի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը եղել է Երևանի «Փյունիկի» հետ: 2009 թվականին Մխիթարյանը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», մեկ տարի անց պայմանագիր է կնքել «Շախտյորի» հետ, որտեղ 3 մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: 2016-ին հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, երկու տարի անց համալրել է Լոնդոնի «Արսենալի» կազմը, իսկ 2020 թվականին տեղափոխվել է «Ռոմա»:

Իտալիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 31 խաղի և դարձել 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք