Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի «Ինտերում»
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Հռոմի «Ռոմայից» կտեղափոխվի Միլանի «Ինտեր»։
Calciomercato.com-ի համաձայն՝ «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան փոխհամաձայնության է եկել 33-ամյա ֆուտբոլիստի հետ։
Մխիթարյանը Իտալիայի փոխչեմպիոնի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։ Առաջիկայում նա բուժզննում կանցնի «Ինտերի» համար։
Մայիսի 25-ին Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։ Նա 2020 թվականի սեպտեմբերին է միացել «Ռոմային», որի կազմում Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 31 խաղի և դարձել 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
«Ռոմայի» հետ հայ կիսապաշտպանի պայմանագիրը կավարտվի հունիսի 30-ին։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։
Նախկինում Մխիթարյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018) և «Արսենալում» (2018-2020)։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: