Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

FIFA The Best. Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը, գոլը և խորհրդանշական հավաքականը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Լավագույնների ընտրությանը մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

_MbthR3TՄյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով ճանաչվել 2021թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկության արդյունքում 33-ամյա Լևանդովսկին առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից ու անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի ռմբարկու Մոհամեդ Սալահից։

Տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր Լոնդոնի «Չելսին» գլխավորող Թոմաս Տուխելը, որը գերազանցել է Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում» աշխատող Խոսեպ Գվարդիոլային։

Լոնդոնի «Չելսիի» ու Սենեգալի հավաքականի ներկայացուցիչ Էդուարդ Մենդին արժանացել է լավագույն դարպասապահի մրցանակին։

Տարվա լավագույն գոլի համար նախատեսված Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը ստացել է «Սևիլիայի» արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան: Լավագույնն է ճանաչվել «Տոտենհեմի» կազմում նրա խփած գոլը «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնություն խաղում (մարտի 14-ին)։

Հրապարակվել է նաև 2021 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը։

ԴարպասապահՋանլուիջի Դոնարումա  (ՊՍԺ, Իտալիա)։

Պաշտպաններ․ Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս, Իտալիա), Դավիդ Ալաբա («Ռեալ», Ավստրիա)։

Կիսապաշտպաններ․ Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)։

Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա)։

The Best․ Հայաստանի ներկայացուցիչների քվեարկության արդյունքները

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք