Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. ո՞վ կդառնա ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկու

Բուքմեյքերների Ռեյտինգ
Այսօր մեկնարկում է Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» ներկայացնում է, թե ըստ բուքմեյքերների՝ ովքեն են մրցաշարի լավագույն ռմբարկու դառնալու ֆավորիտները: 

Ըստ Vivaro-ի՝ Նեյմարն ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկու դառնալու գլխավոր հավակնորդն է՝ 9,0 գործակցով

Համաձայն Vivarobet բուքմեյքերական ընկերության սահմանած գործակիցների՝ Մունդիալ-2018-ի լավագույն ռմբարկու դառնալու գլխավոր հավակնորդը Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարն է, ում շանսերը գնահատվում են 9,0 գործակցով: Չնայած այն բանին, որ 26-ամյա խաղացողը վերջին մի քանի ամսվա ընթացքում վնասվածքի պատճառով խաղային պրակտիկայի բացակայություն է ունեցել, այնուամենայնիվ հենց նրան են բուքմեյքերները համարում այս մրցաշարի լավագույն ռմբարկու դառնալու գլխավոր հավակնորդ:

Ցանկում 2-րդն Արգենտինայի ընտրանու ավագ Լիոնել Մեսսին է: Vivaro-ն 12,0 գործակցով է գնահատում, որ 30-ամյա խաղացողը կդառնա առաջնության լավագույն ռմբարկու: Նշենք, որ ԱԱ-2014-ի ժամանակ «Բարսելոնա»-ի ներկայացուցիչը փայլուն հանդես եկավ և իր թիմին հասցրեց մինչև մրցաշարի եզրափակիչ, որտեղ արգենտիանցիները պարտվեցին Գերմանիայի ընտրանուն: Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ՝ իր ակտիվում ունենալով 4 գոլ:

«Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրին հաջորդում է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 13,0 գործակցով: «Աթլետիկո»-ի ֆուտբոլիստը, ով երկու տարի առաջ դարձավ Եվրո-2016-ի լավագույն ռմբարկու, այս անգամ ևս լավ շանսեր ունի՝ արդեն Մունդիալի ռմբարկուների ցանկը գլխավորելու համար:

Եվ իհարկե լավ շանսեր ունի նաև Պորտուգալիայի հավաքականի համար գլխավոր հույս համարվող Կրիշտիանու Ռոնալդուն, ում անունը մենք սովոր ենք նվազագույնը վերջին 10 տարվա ընթացքում տեսնել նման ցանկերում: Ռոնալդուն արդեն 33 տարեկան է, այդ պատճառով համեմատ նախորդ տարիների բուքմեյքերներն այդքան էլ բարձր գործակից չեն սահմանել այն բանի համար, որ նա կդառնա այս մրցաշարի լավագույն ռմբարկու: Նրա շանսերը գնահատվում են 17,0 գործակցով: Պորտուգալացին վերջին տարիներին շատ անգամ է ապացուցել, որ իր մարզավիճակի և խաղի վրա տարիքը չի կարող մեծ ազդեցություն ունենալ և նման հեղինակավոր ու մասշտաբային մրցաշարում նա իհարկե կցանկանա ևս մեկ անգամ ցույց տալ, որ լավագույններից մեկն է: Մանավանդ, որ Ռոնալդուն երբեք չի դարձել ԱԱ-ի լավագույն ռմբարկու:

Vivarobet-ը 17,0 գործակցով է գնահատում նաև Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրիել Ժեզուսի և Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնի շանսերը:

Մեզ մնում է հիշեցնել, որ ԱԱ-2018-ը կկայանա Ռուսաստանի 11 քաղաքում և կավարտվի հուլիսի 15-ին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք