Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բրազիլիան և Գերմանիան ԱԱ-2018-ի գլխավոր ֆավորիտներն են ` ըստ բուքմեյքերների

Արամ Սահակյան
Նոյեմբերի 16-ին պարզ դարձավ Աշխարհի 2018 թվականի առաջնության 32-րդ մասնակից թիմի անունը։ Այժմ կարելի է արդեն խոսել հաղթողի գլխավոր հավակնորդների մասին։ Բուքմեյքերների գնահատականով գլխավոր ֆավորիտները Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականներն են։ 

Vivaro բուքմեյքերական ընկերությունը և՛ Բրազիլիայի, և՛ Գերմանիայի հավաքականների հաղթանակի հավանականությունը գնահատում է 6,00 գործակցով։ Երկու հավաքականներն էլ ընդգրկված են A զամբյուղում, ինչը նշանակում է, որ խմբային մրցաշարում միմյանց հանդիպել չեն կարող։

Երրորդը Ֆրանսիայի հավաքականն է։ Դիդիե Դեշամի թիմի հաղթանակի համար սահմանված է 6,5 գործակիցը։ Ֆրանսիայի հավաքականը ևս ընդգրկված է A զամբյուղում։

A զամբյուղում են հայտնվել նաև Արգենտինան (չեմպիոնության համար սահմանված է 9,00 գործակիցը), Բելգիան (13,0), Պորտուգալիան (21,0), ընդունող երկիր Ռուսաստանը (41,0), և Լեհաստանի հավաքականը (51,0)։

Չորրորդ հավանական թեկնածուն ոսկե մեդալները նվաճելու համար Իսպանիայի հավաքականն է։ 8,5 գործակցով է գնահատվում իսպանացիների երկրորդ անգամ Աշխարհի գավաթը նվաճելու հավանականությունը։ Իսպանիան հայտնվել է B զամբյուղում, որտեղ նաև հայտնվել են Անգլիան (17,0), Կոլումբիան (51,0), Ուրուգվայը (41,0), Խորվաթիան (26,0), Մեքսիկան (81,0), Շվեյցարիան (101,0) և Պերուն (251,0), թիմ, որը վերջինը հայտնվեց 32 լավագույնների մեջ։

Երրորդ զամբյուղում են հայտնվել Շվեդիայի (81,0), Դանիայի (101,0), Իսլանդիայի (201,0), Սենեգալի (176,0), Եգիպտոսի (251,0), Իրանի (251,0), Կոստա-Ռիկայի (301,0) և Թունիսի (501,0) հավաքականները։

Պանամայի և Սաուդյան Արաբիայի հավաքականները համարվում են առաջնության ամենաթույլ թիմերը, քանզի այս երկու հավաքականների հաղթանակի համար սահմանված է 999,999 գործակիցը։

Սաուդյան Արաբիայի և Պանամայի հավաքականները հայտնվել են չորրորդ զամբյուղում։ Այնտեղ են նաև Սերբիայի (126,0), Նիգերիայի (151,0), Ճապոնիայի (201,0), Ավստրալիայի (251,0), Մարոկոյի (251,0) և Հարավային Կորեայի (201,0) հավաքականները։

Աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայի գլխավոր ճարտարապետական շինությունում ՝ Կրեմլում։ Կձևավորվի ութ խումբ ` չորսական թիմերով։ Անպայման նշենք, որ մի խմբում չի կարող երկուսից ավել եվրոպական հավաքական ընդգրկված լինել և մեկից ավելի ասիական, աֆրիկյան, հարավամերիկյան, ինչպես նաև կենտրոնական եւ հյուսիսամերիկյան հավաքական։ Ռուսաստանի հավաքականը ընդունող երկրի կարգավիճակով հայտնվել է A զամբյուղում։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքներում 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը։ Այդ քաղաքներն են ՝ Մոսկվան, Սանկտ-Պետերբուրգը, Սոչին, Կալինինգրադը, Սամարան, Եկատերինբուրգը, Վոլգոգրադը, Ռոստովը, Կազանը, Նիժնի Նովգորոդը և Սարանսկը։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք