Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերական բիզնեսի նորությունների տեսություն. փետրվարի 1-7

Սպարտակ Պետրոսյան
Առաջարկում ենք ծանոթանալ փետրվարի 1-7-ը բուքմեյքերական բիզնեսի նորությունների դայջեստին: «Բուքմեյքերների Ռեյտինգի» հիմնադիր Պարույր Շահբազյանը ելույթ կունենա Ռուսաստանում կայանալիք Betting Trends Forum 2016-ում: Եվրոպայում միավորվել են Paddy Power եւ Betfair ընկերությունները: DraftKings ֆենթեզի-օպերատորը պայմանագիր է կնքել ԱՊԼ-ի երկու թոփ-ակումբների հետ: ԱՄՆ-ում Դեւիդ Բաազովը պատրաստ է գնել Amaya ընկերության կառավարող բաժնետոմսերը, իսկ Սուպերբոուլի երկրպագուները կողմ են երկրում գեմբլինգի օրինականացմանը:
Բուքմեյքերական բիզնեսի նորությունները. փետրվարի 1-7

Բուքմեյքերական բիզնեսի նորությունները. փետրվարի 1-7

Ռուսաստան

Ֆենթեզի-սպորտի խոշորագույն օպերատորներից DraftKings-ը հաղորդել է Մեծ Բրիտանիայում նոր կայքի գործարկման մասին: Բայց ինչպես ցույց է տվել պրակտիկան, ընկերությունը շտապել է բրիտանական շուկայում մեկնարկով՝ ներկայացնելով «հում» արտադրանք: Ամերիկյան ընկերությունը սեփական լսարանը մեծացնելու նպատակով համագործակցության պայմանագիր է կնքել անգլիական «Լիվերպուլի», «Արսենալի» եւ «Ուոթֆորդի» հետ:

Մալթայի լիցենզիայի հիման վրա գործունեություն ծավալող Betsson բուքմեյքերական ընկերությունը որոշել է «ուրախացնել» Գերմանիայի ղեկավարությանը և այդ պետության գանձարանին 113 մլն շվեդական կրոն/$13,2 հարկ վճարել:

Անգլիայի եւ Ուելսի արդարադատության գերագույն դատարանը թույլատրել է ավարտել բուքմեյքերական բիզնեսի պատմության խոշորագույն գործարքը՝ Paddy Power-ի եւ Betfair-ի միավորումը: Բայց իռլանդական եւ լոնդոնյան ֆոնդային բորսաներում նոր ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքն առաջին օրը բացասական արդյունք էր գրանցել: Իսկ Բրեոն Կորկորանը դարձել է կազմակերպության գլխավոր տնօրենը:

2016 թվականը կարող է արմատապես փոխել օնլայն-խաղադրույքների ոլորտը: Շատ խոշոր բուքմեյքերներ միավորում են իրենց ուժերը, որպեսզի հարմարվեն հարկային փոփոխություններին: Այդ մտքին կարելի է հանգել ինտերնետ-տվյալների խորը վերլուծությամբ եւ մշակմամբ զբաղվող Similar Web ընկերության զեկույցից հետո:

Ամերիկա

NFL-ի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են ԱՄՆ-ում սպորտային խաղադրույքների օրինականացմանը: Նման եզրահանգում է արել Ամերիկյան դրամախաղային ասոցիացիան (AGA)՝ հիմնվելով բեթինգի հանդեպ Սուպերբոուլի երկրպագուների վերաբերմունքի սեփական ուսումնասիրության վրա:

Բրազիլիայի 2015 թվականի չեմպիոն, «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբը հովանավորչական պայմանագիր է ստորագրել Winnerplay օնլայն-բուքմեյքերի հետ: Ընկերության անունը մոտակա 3 մրցաշրջանների ընթացքում կլինի բրազիլական ակումբի մարզաշապիկների վրա:

Կանադական Amaya դրամախաղային հոլդինգի թոփ-մենեջեր Սթիվեն Ֆիսքն առանց պատճառները հայտնելու հեռացել է ընկերությունից: Վերջին ամիսներին Ֆիսքը պատասխանատու էր նոր բուքմեյքերական բրենդ BetStars-ի զարգացման համար:

Amaya Inc խոշոր դրամախաղային հոլդինգի ղեկավարության ներկայացուցիչ Դեւիդ Բաազովը անանուն գործընկերոջ հետ ցանկանում է գնել PokerStars եւ Full Tilt բրենդերով հայտնի կանադական ընկերության բաժնետոմսերի կառավարական փաթեթը: PokerStars լեգենդար պոկերի բրենդի հիմնադիրներ հայր եւ որդի Իսայա ու Մարկ Շեյնբերգները չեն մասնակցի գործարքին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք