«Բուքմեյքերների Ռեյտինգը» տուգանքներ կկիրառի շատ բողոքներ ունեցող ԲԿ-ների նկատմամբ

Պարույր Շահբազյան
Այսօր մենք գնահատում ենք բուքմեյքերական ընկերությունները՝  առաջնորդվելով  ներկայացրած պահանջներով: Այնուամենայնիվ, ոչ մի կերպ հաշվի չեն առնվում ներկայացվող բողոքների քանակն ու տեսակները: Որոշ բուքմեյքերներ արձագանքում են միայն այն ժամանակ, երբ խաղացողը դիմում է մեզ: Ստացվում է, եթե որեւէ մեկը չգիտի՝ ինչպես մեզ դիմել, նա չի կարող պաշտպանել իր իրավունքները: 

Ստեղծված իրավիճակում խաղացողները մեզ քննադատում են այս կամ այն կազմակերպությանը չափից դուրս բարձր գնահատելու համար: Մենք պատասխանում ենք դրան, ասելով, որ  պատրաստ ենք լուծել ցանկացած այցելուի ցանկացած խնդիր: Բայց խորը մտածելով հասկանում ենք, որ խաղացողները, ամեն դեպքում, ճիշտ են: Որոշ բուքմեյքերներ միայն տեսք են ընդունում՝ իբր բավարարում են պահանջները:

Մեզ համար հաճելի է խոստովանել, որ իրոք օգնում ենք խաղացողներին վերադարձնել իրենց գումարները եւ «Մեր մասին» էջում հաշվիչը օր օրի ավելի մեծ թիվ է արձանագրում:

Խնդրի լուծումը փնտրելիս մենք հանդիպեցինք մի մարտավարության, որն արդիական է արեւմուտքում: Այն օգտագործում է IBAS-ը՝ խաղացողների եւ բուքմեյքերների միջեւ ծագած խնդիրները լուծելու համար: Խնդիրն այն է, որ IBAS-ը համագործակցում է միայն Մեծ Բրիտանիայի լիցենզիա ունեցող բուքմեյքերների հետ: Նրանց պայմանավորվածության մեջ նշվում է նաեւ բողոքների քանակը, որոնք կարող են ուսումնասիրվել մեկ տարվա ընթացքում: Եթե բուքմեյքերի դեմ սահմանված քանակից ավելի շատ բողոք է լինում, կազմակերպությանը ներկայացվում է տուգանք: Այդ պատճառով էլ բուքմեյքերները չեն սիրում բողոքներ, որոնք լինում են IBAS-ի ձեռքերում (նամանավանդ տարվա վերջում):

Մենք որոշեցինք գնալ այդ ճանապարհով եւ տուգանել այն կազմակերպությունների վրա, որոնց աշխատանքից խաղացողները շատ են բողոքում: Սկսած հունվարի մեկից՝ ընկերությունը, որի վերաբերյալ կլինի հինգից ավելի հիմնավորված բողոք մեկ ամսվա ընթացքում, կտուգանվի յուրաքանչյուր հաջորդ բողոքի համար: Վեցերորդ եւ դրան հաջորդող բողոքների դեպքում 4 գնահատականով բուքմեքերի տուգանքը կկազմի 2500 ՌԴ ռուբլի: 5 գնահատականով բուքմեյքերի համար նույն պայմանների դեպքում տուգանքը կլինի կրկնակի՝ 5000 ռուբլի: 5 գնահատականով բուքմեյքերների համար նման որոշումը կայացվել է, որպեսզի նրանք ավելի ուշադիր լինեն եւ չկորցնեն իրենց վարկանիշը:

Մենք հույս ունենք, որ սա կօգնի բուքմեյքերական կազմակերպություններին լինել ավելի ուշադիր, պատասխանատու՝ խնդիրները լուծելու հարցում, որպեսզի բողոքող խաղացողների քանակը նվազի:

Ի տարբերություն IBAS-ի՝ բողոքների քննարկումը եւ խնդիրների լուծումը մեր գործունեության միակ տարբերակը չէ: Մենք եկամուտ ունենք բուքմեյքերների գովազդներից: Այդ պատճառով՝  կիրառած տուգանքներից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության: Դրանց մասին հաշվետվությունը մենք կհրապարակենք կայքում:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք