Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

DraftKings-ը դարձել է «Լոս-Անջելես Գելաքսիի» հովանավորը

Սպարտակ Պետրոսյան
Ամենօրյա ֆենթեզի-սպորտի օպերատոր (DFS) DraftKings-ը պայմանագիր է կնքել MLS-ի ամենահայտնի եւ տիտղոսակիր թիմերից մեկի՝ «Լոս-Անջելես Գելաքսիի» հետ:
DraftKings-ը կհամագործակցի Դեւիդ Բեքհեմի նախկին թիմի հետ

DraftKings-ը կհամագործակցի Դեւիդ Բեքհեմի նախկին թիմի հետ

Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Ինչպես տեղեկացնում է iGamingbusiness-ը, DraftKings-ի բրենդը կօգտագործվի «Լոս-Անջելես Գելաքսիի» պաշտոնական թվային աքսեսուարներում, ինչպես նաեւ «ՍտաբՀաբ Սենթեր» տնային մարզադաշտի տարածքում:

Մարզադաշտում կավելանա DraftKings-ի հատուկ բաժին, որտեղ երկրպագուները կկարողանան մասնակցել «Գելաքսիի» ամեն խաղից առաջ ֆենթեզի-օպերատորի կազմակերպած մրցույթներին եւ մրցանակներ շահել:

Բացի այդ, DraftKings-ը կկարողանա գրավել բռնցքամարտի սիրահարներին, քանի որ «ՍթաբՀաբ Սենթերը» ընդունում է նաեւ այդ մարզաձեւի մրցումներ:

«Այս համագործակցությունը կգործարկի «Գելաքսիի» երկրպագուների եւ «ՍթաբՀաբ Սենթերի» հյուրերի համար մի շարք յուրօրինակ, ժամանցային հնարավորություններ»,- հայտարարել է ակումբի կոմերցիոն տնօրեն Ռոբերտ Վարտանը:

«Լոս-Անջելես Գելաքսին» ԱՄՆ-ի եւ Կանադայի MLS ֆուտբոլային լիգայի ամենատիտղոսակիր թիմն է: Ակումբը 5 անգամ հաղթել է MLS-ի գավաթը՝ 2002, 2005, 2011, 2012 եւ 2014 թվականներին: 2007-2012 թթ. «Գելաքսիի» կազմում հանդես է եկել հանրահայտ անգլիացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը: Ներկայումս թիմի կազմում հանդես են գալիս Սթիվեն Ջերարդը, Էշլի Քոուլը եւ Ռոբբի Քինը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք