Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. Կխաղա՞ Հենրիխ Մխիթարյանը «Սուոնսիի» դեմ

Սպարտակ Պետրոսյան
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սուոնսիին»: ՊԼ-ի վերջին 4 խաղերում հաղթանակ չտարած մանկունյանցիների հերթական խաղին մասնակցելու բավական լավ շանսեր ունի նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Բուքմեյքերները հատուկ խաղադրույքներ են սահմանել առաջիկա տուրում նրա ելույթների վերաբերյալ:
Վերջապես կտեսնենք Մխիթարյանին «ՄՅՈւ»-ի մեկնարկային կազմում

Վերջապես կտեսնե՞նք Մխիթարյանին «ՄՅՈւ»-ի մեկնարկային կազմում

Նոյեմբերի 3-ին, 53-օրյա դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ խաղադաշտ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով: Եվրոպա լիգայի շրջանակներում «Ֆեներբահչեի» դեմ արտագնա խաղում Մխիթարյանը խաղաց 30 րոպե՝ փոխարինման մտնելով 61-րդ րոպեին:

Հենրիխը դրանից առաջ խաղացել էր սեպտեմբերի 10-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի առաջին կեսում: Այնուհետև վնասվածքի պատճառով շարքից դուրս մնաց մոտ մեկ ամսով, իսկ հետո արդեն թիմի հայտացուցակում չէր հայտնվում, բայց ոչ ոք չգիտի՝ ինչու: Այս թեմային անդրադարձել էր նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա նշել էր, որ զրուցել է Հենրիխի հետ: Մխիթարյանն էլ չգիտեր՝ ինչու չէր խաղում:

Եվ ահա Vivaro բուքմեյքերական ընկերությունը հատուկ խաղադրույքներ է սահմանել առաջիկա կիրակի օրը կայանալիք «Սուոնսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Խաղադրույք կատարել, որ այդ խաղում մեր առաջատարը կլինի մանկունյանցիների մեկնարկային կազմում, կարելի է 3.00 գործակցով: Հակառակ իրադարձության գործակիցը 1.33 է:

Կխաղա՞ Հենրիխ Մխիթարյանը «Սուոնսիի» դեմ գոնե մեկ րոպե. այո՝ 1.75, ոչ՝ 1.95:

Հավելենք, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք