Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. Հայաստանի հաղթանակի շանսերը Ռումինիայի դեմ խաղում 23% են

Սպարտակ Պետրոսյան
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կհյուրընկալի Ռումինիայի ընտրանուն: E խմբի երկրորդ տուրի խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հյուրերին:
Դեպի հաղթանակ՝ առանց Մխիթարյանի. (ֆոտոն՝ FFA)

Դեպի հաղթանակ՝ առանց Մխիթարյանի. (ֆոտոն՝ FFA)

Vivaro բուքմեյքերական ընկերության մասնագետները Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 4.25 գործակիցը, ինչի հավանականությունը կազմում է 23%: Ռումինացիների հաղթանակի շանսերը գնահատվում են 2.0 գործակցով (47%), ոչ-ոքիինը՝ 3.15-ով (30%):

Վերլուծաբանները Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ակնկալում են տեսնել սակավագոլ ֆուտբոլ: «Տոտալ քիչ 2.5 գոլ» խաղադրույքի գործակիցը 1.60 է, հակառակ իրադարձությանը՝ 2.25:

Խաղադրույք կատարել, որ թիմերը կփոխանակվեն խփած գնդակներով, կարելի է 1.97 գործակցով: «Երկուսն էլ գոլ կխփեն — ոչ» իրադարձության գործակիցը 1.73 է:

Առաջիկա խաղում ամենահավանական երեք հաշիվներն են՝ 0:1 (5.75), 1:1 (6.03), 0:0 (7.66):

Հյուրերի կազմում գոլ հեղինակելու հարցում ֆավորիտներն են Կլաուդիու Կեշերուն (2.26), Ֆլորին Անդոնեն և Բոգդան Ստանկուն (երկուսն էլ 2.42): Վարուժան Սուքիասյանի խաղացողներից գոլ խփելու ամենամեծ շանսերն ունեն Մարկոս Պիզելին (2.72), Վարդան Պողոսյանը (2.77) և Արաս Օզբիլիսը (2.91):

ԱԱ 2018, որակավորման փուլ. E խումբ

Հայաստան — Ռումինիա

Մարզադաշտ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական

Հեռարձակում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, 20:00 (ԵԺ)

Մրցավար՝ Վլադիսլավ Բեզբորոդով (ՌՈՒՍ)

Հավանական մեկնարկային կազմեր.

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Լևոն Հայրապետյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Գոռ Մալաքյան, Զավեն Բադոյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս, Գեղամ Կադիմյան

Ռումինիա. Պանտիլիմոն, Ֆիլիպ, Գրիգորե, Մոնտի, Բեզար, Հոբան, Մաքսիմ, Ստանչու, Ստանկու, Բիկֆալվի, Անդոնե

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք