Բուքմեյքերներ. Բենիտեսը կարող է գլխավորել «Վալենսիան» կամ Ռուսաստանի հավաքականը
Բուքմեյքերները մի փոքր պառակտվել են իսպանացու ապագա թիմի հարցում: Բայց բոլորը համաձայն են, որ ամենահավանականը «Վալենսիան» (որտեղ Բենիտեսը, հնարավոր է, անցկացրել է իր լավագույն տարիները) եւ Իսպանիայի հավաքականն են: SkyBet-ում եւ BetVictor-ում այս տարբերակների գործակիցները տատանվում են 4-6-ի սահմանում:
Այ իսկ հետո գործակիցները զգալիորեն տարբերվում են: Բենիտեսի հաջորդ թիմի ամենահավանական թեկնածուների եռյակը 10.0 գործակցով եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոն»: Իսպանացու վերադարձը «Լիվերպուլի» ճամբար բուքմեյքերներն անգամ չեն դիտարկում: Իսկ ահա Ռուսաստանի հավաքականին Բենիտեսի ղեկավարությամբ տեսնելը գնահատվում է 25.0 գործակցով:
«Ռեալում» Ռաֆան աշխատեց ընդամենը յոթ ամիս (չնայած այս ամռանը կնքած երեք տարվա պայմանագրին): Պրիմերայի 18 խաղերում «արքայական» ակումբը 11 հաղթանակ է տոնել, չորս հանդիպում ավարտել ոչ-ոքի եւ երեք անգամ պարտվել՝ ներառյալ հարազատ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Բարսելոնայից» կրած 0:4 հաշվով (ակումբի ղեկավարների համար անընդունելի) պարտությունը:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: