Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. Անջելինա Ջոլիի ընկերը դառնալու ՔՈ շանսերը 0.2% են

Սպարտակ Պետրոսյան
Շախ ու համարյա մատ! Անջելինա Ջոլին, նրա փաստաբան Ռոբերտ Օֆֆերի խոսքերով, ապահարզան է պահանջում Բրեդ Փիթից, ում հետ հանդիպում էր 2004 թվականից, իսկ 2014-ից ամուսնացած էր: Դերասանուհու երկրպագուները և հոլիվուդյան այլ աստղերը հնարավորություն ունեն գրավել խանդոտ և համառ Ջոլիի սիրտը: Դատելով Ջոլիի նոր բոյֆրենդի վերաբերյալ խաղադրույք ընդունող իռլանդական Paddy Power բուքմեյքերական ընկերության գործակիցներից՝ այդպիսի շանսեր ունես նաև դու՛, ընթերցո՛ղ:
jolie-chance1

Բուքմեյքերները խաղադրույք են ընդունում Ջոլիի նոր ընկերոջ վերաբերյալ

Անջելինա Ջոլիի սրտի համար «պայքարի» ֆավորիտը, համաձայն Paddy Power ԲԿ-ի գնահատականների, դերասան Բրեդլի Կուպերն է, ով հայտնի է «The Hangover», «Silver Linings Playbook», «Limitless» ֆիլմերով: Ջոլիի բոյֆրենդը դառնալու նրա շանսերը 9% են (11.0 գործակից):

Այդուհանդերձ, վերլուծաբանների այս ընտրությունը մեկնաբանելը բավական բարդ է: Հայտնի է, որ Կուպերը նախորդ տարվանից հանդիպում է ռուս մոդել Իրինա Շեյքի հետ, ով մինչ այդ Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին էր: Բայց, հնարավոր է, Paddy Power-ում ինչ-որ բան գիտեն:

Ֆավորիտների եռյակում են Մայքլ Ֆասսբենդերը (13,0 կամ 8%) և «Գահերի խաղը» սերիալի աստղ Քիթ Հարինգթոնը  (15,0 կամ 7%), ով, ի դեպ, Ջոլիից 11 տարի երիտասարդ է:

Դերասանուհու սրտի տիրակալը դառնալու շանսեր ունեն նաև Իդրիս Էլբան (17,0 կամ 6%), նախկին ամուսին Բիլլի Բոբ Թորնթոնը (21,0 կամ 5%), նրա առաջին կողակից Ջոննի Լի Միլլերը (21,0 կամ 5%) և անգամ բրիտանացի արքայազն Հարրին (67,0 կամ 1,4%)

Իսկ ահա ՔՈ՝ հայտնի աստղի հետ սիրավեպ սկսելու, վեց երեխաների պատասխանատվության տակ վերցնելու, Լոս-Անջելես տեղափոխվելու, համաշխարհային բոլոր պարբերականների երեսին հայտնվելու, և, հնարավոր է, նրա համար Փիթթից, Թորնթոնից և Միլլերից միասին վերցրած լավը լինելու շանսերը գնահատվում են 501.0 գործակցով (0.2%): Այդ շանսերն անիրական են, բայց, ինչպես հայտնի է, դրանք միշտ կան, քանի չեն գնում ենթագրերը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք