Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Օսկար Գրայնդի մարտավարությունը

Հովիկ Բերոյան
Օսկար Գրայնդ անհատի մասին չկա միանշանակ տեղեկություն: Իրական կերպար է, թե՝ ոչ, ոչ ոք չգիտի: Սակայն նրա ազգանունը ծագում է «grind» բառից, ընդ որում՝ պոկերում և ազարտային խաղերում գրինդերներ անվանում են մարդկանց, ովքեր խաղում են «քիչ է, բայց կայուն» սկզբունքով: 

Բովանդակություն

Այդ սկզբունքը ճշտությամբ նկարագրում է Օսկար Գրայնդի մարտավարության էությունը: Սկզբնապես այս սխեման օգտագործվում էր խաղատան խաղացողների կողմից: Սակայն ինչպես և կարմիր/սեւ-ի վրա խաղադրույքների ֆինանսական մարտավարությունների մեծամասնությունը, ժամանակի հետ Օսկար Գրայնդի մարտավարությունն հարմարեցվեց նաեւ սպորտային խաղադրույքներին: Մարտավարության իմաստը հեշտ հասկանալի է, բայց պետք է ուշադիր լինել և հստակ հետեւել հիմնական սկզբունքներին:

Մարտավարության չափը

Կախված բանկի մեծությունից՝ պետք է որոշել ֆիքսված շահույթի չափը, որը խաղացողը ցանկանում է ստանալ խաղադրույքի յուրաքանչյուր շրջանի համար: Ընդունված տարբերակ է բանկից 5%-ը: Այդ 5%-ը կլինի շրջանում առաջին խաղադրույքը, որի նպատակը բանկի 5% վերաճը կլինի:

Գործակից

Ըստ մեր մարտավարության՝ խաղադրույքի գործակիցը պետք է նվազագույնը 2 լինի: Ի տարբերություն դասական Մարտինգեյլի, խաղադրույքի պարտվելու դեպքում հաջորդ անգամ դրա չափը չի ավելանա: Ընդհակառակը՝ խաղադրույքը երկու անգամ կմեծանա, երբ նախորդն աշխատի, սակայն շահույթի 5%-ը դեռ ստացված չէ, այսինքն շրջանը փակված չէ:

Օրինակ

Դիտարկենք` ինչպես է աշխատում մարտավարությունը, վերցնելով 1000$ բանկ և 50$ ֆիքսված շահույթ, նույն 50$-ը կկազմի առաջին խաղադրույքը:

  1. քայլ: 50$ խաղադրույք,  2 գործ.՝ պարտություն
  2. քայլ: 50$ խաղադրույք,  2.2 գործ.՝ պարտություն
  3. քայլ: 50$ խաղադրույք, 2 գործ.՝ հաղթանակ:
  4. քայլ: 100$ խաղադրույք, 2.1 գործ.՝ հաղթանակ

Բանկը 6% աճ ունեցավ և հիմա կազմում է 1060$: Եթե համար 4 խաղադրույքը պարտվեր, հաջորդ խաղադրույքը կլիներ 100$-ի չափով: Ակնհայտ է, որ եթե շրջանը չի փակվում առաջին խաղադրույքում, անհրաժեշտ է մեկ պայման՝ հաղթել երկու անընդմեջ խաղադրույք, և հենց դրանում է կայանում է մարտավարության իմաստը:

Իրադարձության ընտրություն

Պետք է կանխամտածված խաղադրույքներ կատարել՝ նվազագույն ռիսկերով, ինչքան էլ որ ինքնավստահ չհնչի: Ֆավորիտների հաղթանակներից էքսպրեսներ, 2-3 համապատասխանող հանդիպումներ, որտեղ ֆավորիտը մոտիվացված է և հիանալի մարզավիճակում է: Կամ էլ տոտալ շատի վրա էքսպրեսներն արդյունավետ թիմերի միջեւ հանդիպումներում: Բունդեսլիգան, Էրեդիվիզիան և ավստրիական Բունդեսլիգան հիանալիորեն կհամապատասխանեն:

Ռիսկեր

Վրիպումներ կլինեն, սակայն այսպիսի էքսպրեսների մեծամասնությունում իրար հետեւից պարտվելը քիչ հավանական է: Գլխավորը համբերատար լինելն է, այլ ոչ բոլորի վրա խաղադրույք կատարելը՝ ձգտելով արագ ավարտել շարքը: Եթե չկան համապատասխան հանդիպումներ՝ խաղացողները սպասում են՝ քանի դեռ դրանք չեն հայտնվի:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ