Ոչ-ոքիների դեմ խաղադրույքների մարտավարություն Betfair բորսայում
Բովանդակություն
Օրինակ, խաղադրույքները կատարվում են Betfair-ի «Խաղադրույքներ» շուկայում (Match Odds): Պետք է հիշել, որ այս մարտավարությունում շատ և շատ կարևոր է այս ասպեկտը. մեզ հետաքրքրում են ընդհանուր սկզբուքները, այլ ոչ առանձին: Պետք է հասկանալ, որ ցանկացած հանդիպում կարող է մեզ համար լրիվ անհարմար կերպ դասավորվել, բայց ընդհանուր սկզբունքներն ու հեռավորությունը նվազագույնի են հասցնում որոշակի արդյունքի վրա ազդեցությունը: Եկեք միանգամից նշենք այդ սկզբունքները.
Առաջարկվող չափանիշները
- Պետք է խաղադրույք կատարել այն թիմերի միջև խաղերի վրա, որոնց խաղացողը լավ գիտի:
- Խաղերի վրա, որտեղ ակնկալվում են շատ գոլեր:
- Ֆավորիտի հաղթանակի գործակիցը չպետք է գերազանցի 2,00-ը:
- Ոչ-ոքիի գործակիցը չպետք է գերազանցի 4,20-ը:
- Շուկան պետք է լիկվիդացված լինի, հայտնի խաղացողներին: Դա հնարավոր է որոշել զույգի ընդհանուր գումարով: Պետք է փնտրել շուկաներ, որոնք ծանրաբեռնված են նվազագույնը 100 000$:
- Ֆավորիտի հաշվի մեջ առաջ անցնելուն պես պետք է դուրս բերել շահույթը:
- Եթե հաշիվը բացել է անդերդոգը, ապա պետք չէ ինչ-որ բան մտածել: Պետք է սպասել 15 րոպե, եթե ոչինչ տեղի չունենա՝ փակել դիրքորոշումը (ֆունկցիա Cash Out): Որպես կանոն, դա այնքան էլ մեծ կորուստ չէ: Եթե ֆավորիտը հավասարեցնում է հաշիվը, պետք է սպասել: Եթե գոլեր չկան, պետք է սպասել, մինչև ոչ-ոքիի գործակիցը հասնի 2,00-ի, հետո «փակվել» վնասով:
- Եթե գոլեր չկան, պետք է սպասել մինչև ոչ-ոքիի գործակիցը դառնա 2,00 և «փակվել»: Որպես կանոն, դա տեղի է ունենում խաղի 60-70-րդ րոպեներին:
Խաղացողների պրակտիկան
Ռոման Գրոմով. Եկեք վերլուծենք մանրամասները: Ծանոթ լինելով թիմերի խաղին, որոնց միջև հանդիպման վրա խաղադրույք եք կատարում, դուք կարող եք գնահատել թիմերի շանսերը, և ընդհանրապես, այն բանի շանսերը, որ խաղում սպասվում են մեզ համար ոչ անհրաժեշտ գոլեր:
Իմ պրակտիկայից ելնելով կարող եմ ասել, որ այս մարտավարությամբ խաղադրույքներում լավագույն արդյունքները գրանցվում են գերմանական, հոլանդական առաջնություններում, ինչպես նաև Պրեմիեր լիգայի սկզբունքային մրցակիցների միջև խաղերում, օրինակ, «Չելսի» — «Արսենալ», և այդպես շարունակ: Լավ է, երբ ֆավորիտը տանն է խաղում, քանզի հարազատ պատերը մեծացնում են այն բանի շանսերը, որ հենց ֆավորիտը հաշվի մեջ առաջ կլինի, իսկ մեզ դա էլ պետք է:
Պետք է առանձին խոսել 5-րդ կետի մասին: Շուկայի նորմալ գումարային ծանրաբեռնվածությունը մեզ ապահովում է ադեկվատ (լիկվիդային) գործակիցներ խաղի ցանկացած պահի: Ժամանակի ընթացքում կհասկանաք դա: Չնայած ոչ, հասկանալ դա հնարավոր է, միայն եթե թողնեք «100 000$»-ի կանոնը: Մի արեք դա, ուղղակի վստահեք իմ փորձին: Հաճախ եմ դիմադրել այդ մարտավարությամբ աշխատելուն, օրինակ, Չիլիի 2-րդ դիվիզիոնի խաղերով: Այնտեղ, որտեղ շուկան ծանրաբեռնված է մի քանի 1000 դոլլարով: Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ֆավորիտը գոլ է խփում, բայց … Ոչ մի եկամուտ ես չեմ կարող դուրս բերել, հակառակը՝ ոչ-ոքիի գործակիցն ավելի ցածր է դառնում, քան խաղի մեկնարկից առաջ էր! Այն պատճառով, որ շուկան հայտնի չէ: Այնպես որ, մի խախտեք մարտավարության 5-րդ սկզբունքը:
Եվ այսպես, գնում ենք Betfair, մտնում «Ֆուտբոլ» բաժինը և ուսումնասիրում այսօրվա լայնույթը: Գտնում ենք մեր մարտավարությանը համապատասխան խաղ: Օրինակ, մարտավարությունը գրելու օրը գերազանց համապատասխանում է ներքևի հանդիպումը:
Սա գերմանական Բունդեսլիգայի հանդիպում է՝ «Շալկե» — «Հերտա»: «Շալկեի» հաղթանակի և ոչ-ոքիի գործակիցները համապատասխանում են: Շուկան ծանրաբեռնված է մի ամբողջ կես միլիոն դոլլարով: Ֆավորիտը խաղում է հարազատ պատերի ներքո: Դա նույնպես հաճելի բոնուս է: Խաղադրույք ենք կատարում ոչ-ոքի արդյունքին ՀԱԿԱՌԱԿ (այն բանի վրա, որ ոչ-ոքի չի լինի): Հակառակ գործակիցը 3,95 է, ինչպես երևում է լուսանկարում: 50$ խաղադրույքի դեպքում շահույթը կազմում է 147.5$: Հիմա դիտարկենք իրադարձության տարբեր սցենարներ և մեր ռեակցիան դրանց.
- «Շալկեն» բացում է հաշիվը: Ոչ-ոքիի գործակիցը կտրուկ աճում, ինչի հետևանքով մենք պլյուսով ենք մնում:
- Հաշիվը բացում է «Հերտան».
- — եթե 15 րոպեի ընթացքում ոչինչ տեղի չի ունենում, ապա փակվում ենք: Որպես կանոն, դա թեթև մինուս է, որն էական նշանակություն չունի:
- — «Հերտան» խփում է երկրորդ գոլը: Անմիջապես փակվում ենք՝ մնալով զգալի պլյուսով:
- «Շալկեն» հավասարեցնում է հաշիվը.
- — սպասում ենք իրադարձության այնքան, քանի դեռ ոչ-ոքիի գործակիցը չի նվազում մինչև 2,00: Կորուստներով փակվում ենք:
- — «Շալկեն» խփում է 2-րդ գոլը, հաշիվը 2:1 է: Միանգամից դուրս ենք բերում շահույթը:
- — «Հերտան» խփում է 2-րդ գոլը, հաշիվը 1:2 է: Պետք է միանգամից դուրս բերել գումարը, կախված խաղի րոպեից դա կարող է կամ աննշան կորուստ լինել, կամ փոքր շահույթ:
- Գոլեր չկան: Գոլազուրկ առաջին խաղակես: Սպասում ենք, մինչև ոչ-ոքիի գործակիցը նվազի 2.00 և կորուստով «փակվում»: Դա տեղի է ունենում մոտավորպես խաղի 60-70 րոպեներին: Չնայած նրան, որ սա հնարավոր սցենարներից ամենավատն է, կորուստները կլինեն մեծ՝ 25-30%:
Խաղերի մեծամասնությունն ընթանում են առաջին սցենարով: Խաղի անսպասելի զարգացումների դեպքում կորուստները տեսականորեն աննշան են և ծածկվում են այլ խաղերից ստացած շահույթով:
Հոգեբանական ասպեկտներ
Բացի հիմնական սկզբունքներից պետք է նշել հաջորդող կանոնները, որոնք հիմնականում հոգեբանական ասպեկտներ են:
- Ցանկացած խաղ կարող է ընթանալ ցանկալի սցենարով, բայց պետք է պահպանել սառնարյունություն: Պետք է ապավինել երկարաժամկետ շահույթի, այլ ոչ թե ակնթարթային հարստացման:
- Երբեք չփորձել հետ բերել կորցրածը: Եթե նույնիսկ մի քանի խաղ անընդմեջ ձեր համար ավարտվել են կորուստներով, երբեք չբարձրանալ մեզ համար անընդունելի շուկաներում, խախտելով ոչ-ոքիների դեմ խաղադրույքների մարտավարության հիմնական սկզբունքները:
- Հիանալով խաղով դուք կարող եք մտածել, որ սխալ է առաջին գոլից հետո շահույթը դուրս բերելը: Ֆավորիտի 2-րդ գոլին սպասելու և մի փոքր ավելի մեծ շահույթ դուրս բերելու գայթակղություն միշտ կա: Մի արեք դա ոչ մի դեպքում: Վերադառնանք առաջին կետին. անարդարության օրենքով հաշիվը կարող է դառնալ 1:1 և մինչև խաղի ավարտը չփոխվել:
- Մի ապահովագրվեք և խաղից առաջ խաղադրույք մի կատարեք 0:0 հաշվի վրա: Փոփոխված մարտավարությունում դա ոչ մի իմաստ չունի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: