Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Անհատական տոտալ 1.5. ի՞նչ է նշանակում ԱՏՇ (1.5) և ԱՏՔ (1.5)

Բուքմեյքերների Ռեյտինգ
«Բուքմեյքերների ռեյտինգն» այս հոդվածում կպատմի, թե ինչ է անհատական տոտալ 1.5-ը: Դուք կիմանաք տարբեր սպորտաձևերում ԱՏ (1.5)-ի վերաբերյալ խաղադրույքների առանձնահատկությունների մասին, խաղադրույքի օրինակներ կտեսնեք բուքմեյքերական ցանկում, ինչպես նաև կհասկանաք տվյալ իրադարձության վերաբերյալ կանխատեսումներ ձևակերպելու սկզբունքը:

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում անհատական տոտալ (1.5)

Անհատական տոտալ (1.5)-ը մարկետ է բուքմեյքերական ընկերության լայնույթում, որն արտացոլում է կոնկրետ թիմի/խաղացողի արդյունավետությունը: Գոյություն ունի իրադարձության երկու տարատեսակ՝ 1,5-ից քիչ և 1,5-ից շատ: Այս պարամետրերով բեթթորները խաղադրույք են կատարում, երբ ցանկանում են գումար դնել գոլերի/միավորների քանակի վրա: 

ԱՏ (1.5)-ի վրա խաղադրույքի արդյունքի որոշման համար կարևոր չէ խաղի ելքը. թիմը կարող է 1,5-ից շատ գոլ խփել, և ընդ որում՝ ինչպես պարտվել, այնպես էլ հաղթել: Խաղադրույքի այս տեսակը հասանելի է բոլոր սպորտաձևերի համար և հանդիպում է յուրաքանչյուր ԲԳ-ում: 

Ինչպես և մնացած պոպուլյար խաղադրույքները, անհատական տոտալ (1.5)-ն ունի իր հապավումը՝ ԱՏ (1.5): Ընդ որում՝ այն ունի երկու տարատեսակ՝ «շատ»՝ ԱՏՇ (1.5) և քիչ՝ ԱՏՔ (1.5): 

Անհատական տոտալ 1.5 ԱՏ (1.5) Շատ ԱՏՇ 1 (1.5) Քիչ ԱՏՔ 1 (1.5) Շատ ԱՏՇ 2 (1.5) Քիչ ԱՏՔ 2 (1.5)
Խաղադրույքի հաշվարկ Տանտեր թիմի/առաջին խաղացողի գոլերի քանակ Հյուրընկալվող թիմի/երկրորդ խաղացողի գոլերի քանակ
Հաղթանակ 2 և ավելի 0-1 2 և ավելի 0-1
Վերադարձ ոչ ոչ ոչ ոչ
Պարտություն 0-1 2 և ավելի 0-1 2 և ավելի

Ուշադրություն դարձրեք, որ ԱՏ (1.5)-ի վրա խաղադրույք կատարելիս բեթթորի հաշվին միջոցների վերադարձը նախատեսված չէ: Ավելի մանրամասն ուսումնասիրենք այս իրադարձության վերաբերյալ խաղադրույքի բոլոր տարբերակները: 

Անհատական տոտալ (1.5)-ից շատ

Մարկետ, որը նշանակում է, որ ընտրված թիմը խաղում նվազագույնը 2 գոլ կխփի. այս դեպքում խաղադրույքը կանցնի: Եթե թիմը գոլ չխփի կամ մեկ գոլ խփի, խաղադրույքը կհաշվարկվի որպես պարտված: 

ԱՏՇ 1 (1.5)

ԱՏՇ (1.5)-ը խաղադրույք է, որ տանտեր թիմը կկարողանա առնվազն 2 գոլ խփել: Օրինակ, վերցնենք «Ֆյաբուրգ» — «Շտուտգարտ» խաղը: ԱՏՇ 1 (1.5)-ի վրա խաղադրույք կատարելիս մեզ պետք է, որպեսզի «Ֆրայբուրգը» նվազագույնը 2 անգամ գրավի մրցակցի դարպասը: Եթե տանտերերը չկարողանան 2 գոլ խփել, խաղադրույքը կպարտվի: 

ИТБ 1 (1,5)

ԱՏՇ 2 (1.5)

ԱՏՇ 2 (1.5)-ը խաղադրույք է այն բանի վերաբերյալ, որ հյուրընկալվող թիմը կկարողանա խփել 2-ից ոչ քիչ գոլ: Օրինակի համար դիտարկենք «Բորուսիա» — «Ունիոն» խաղը: Որպեսզի խաղադրույքը հաղթի, մեզ պետք է, որպեսզի հյուրերը նվազագույնը 2 գոլ խփեն: Իսկ եթե «Ունիոնը» չկարողանա խաղի ընթացքում 2 և ավելի գոլ խփել, մենք կպարտվենք: 

ИТБ 2 (1,5)

Անհատական տոտալ (1.5)-ից քիչ

Սա խաղադրույք է այն բանի վերաբերյալ, որ ընտրված թիմը խաղի ընթացքում մեկից ավելի գոլ չի խփի: Բեթթորի հաղթանակի համար բավական կլինի մեկ գնդակը, գոլերի բացակայության դեպքում ևս խաղադրույքը կանցնի: 

ԱՏՔ 1 (1.5)

Այս խաղադրույքը նշանակում է, որ առաջին թիմը (տանտերը) չի կարող 1-ից ավելի գոլ խփել: Ընդունենք, որ ընթանում է «Գրոյտեր Ֆյուրտ» — «Մայնց» հանդիպումը: Եթե խաղադրույք կատարենք ԱՏՔ 1 (1.5) մարկետի վրա, ապա հաղթանակի համար մեզ պետք է, որպեսզի «Գրոյտեր Ֆյուրտը» գոլ չխփի կամ աչքի ընկնի 1 անգամ: Այն դեպքում, եթե տանտերերը 2 և ավելի գոլ խփեն, մենք կկորցնենք գումարը:  

ИТМ 1 (1,5)

ԱՏՔ 2 (1.5)

Բուքմեյքերի ցանկում այս խաղադրույքը նշանակում է, որ հյուրընկալվող թիմը չի կարող 2-ից ավելի գոլ խփել: Օրինակ՝ վերցնենք «Բոխում» — «Քյոլն» խաղը: Եթե հյուրերը 2 և ավելի գոլ խփեն, մեր խաղադրույքը կպարտվի: 0:1 հաշվի դեպքում բուքմեյքերը խաղադրույքը կհաշվի որպես հաղթած: 

ИТМ 2 (1,5)

Անհատական տոտալ (1.5)-ը ֆուտբոլում

Ֆուտբոլում ԱՏՇ (1.5)-ը ամենատարածված մարկետներից է: ԱՏ (1.5)-ի վրա կարելի է խաղադրույք կատարել ամբողջ հանդիպման, ինչպես նաև առանձին հատվածների համար՝ խաղակես, 15 րոպե կամ 30 րոպե: Հնարավոր են խաղադրույքներ կոնկրետ ֆուտբոլիստի արդյունավետության համար: «Շատ» տարբերակը սովորաբար ավելի բարձր գործակիցներ է ունենում: 

Օրինակ՝ Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների հանդիպում: Որպեսզի խաղադրույք կատարենք ԱՏՇ 2 (1.5)-ի վրա, պետք է լայնույթում գտնենք հանդիպումը, բացենք նրա ցանկը, ինչից հետո սեղմենք ընտրված մարկետի գործակցի վրա, կուպոնում մուտքագրենք գումարը և ձևակերպենք խաղադրույքը: 

Անհատական տոտալ (1.5)-ը հոկեյում

Հոկեյում ԱՏՇ 1.5-ը ֆուտբոլային խաղերի համեմատ փոքր-ինչ ավելի ցածր գործակից ունի՝ ավելի բարձր արդյունավետության պատճառով: Միևնույն ժամանակ, ԱՏՔ (1.5)-ի գործակիցները, որպես կանոն, ավելի բարձր են. հոկեյում 2 գոլ խփելը խնդիր չէ անգամ հետնապահ թիմի համար: Բուքմեյքերների լայնույթում կարող են հանդիպել նաև կոնկրետ խաղացողների համար ԱՏ (1.5) մարկետներ: Ինչպես և ֆուտբոլում, այստեղ ևս խաղադրույքներ կարող եք կատարել ամբողջ հանդիպման, ժամանակահատվածների կամ խաղափուլերի համար: 

Դիտարկենք «Կարոլինա» — «Վաշինգտոն» խաղը: Որպեսզի խաղադրույք կատարենք ԱՏՔ 1 (1.5)-ի վրա, պետք է ԲԳ-ի լայնույթում բացենք հանդիպումը, ցանկում գտնենք ցանկալի մարկետը, սեղմենք դրա գործակցի վրա և կուպոնում մուտքագրենք գումարը, ինչից հետո կարող ենք ձևակերպել խաղադրույքը:

ԱՏ (1.5)-ն այլ սպորտաձևերում 

Հոկեյը և ֆուտբոլն ամենացածր արդյունավետությամբ սպորտաձևերներն են մնացածների համեմատ: Այդ պատճառով ԱՏ (1.5) իրադարձությունն այլ սպորտաձևերի մեծամասնությունում հազվադեպ է հանդիպում: Սովորաբար այս մարկետը լինում է լայվ ռեժիմում, առավելապես՝ վիճակագրական ցուցանիշների համար: 

Բացառություն են կազմում թենիսը և վոլեյբոլը. այստեղ բեթթորները կարող են խաղադրույքներ կատարել հաղթած գեյմերի/խաղափուլերի վրա: 

Ինչպես խաղադրույք կատարել ԱՏՇ (1.5)-ի և ԱՏՔ (1.5)-ի վրա

ԱՏՇ (1.5) մարկետի վրա խաղադրույք կատարելու համար. 

  1. Այցելեք բուքմեյքերի կայք և բացեք մենյուն Выбор события для заключения пари на на ИТБ (1,5) или ИТМ (1,5)
  2. Սեղմեք ցանկալի հանդիպման վրա Заключение пари на ИТБ (1,5)
  3. Սեղմեք ցանկալի իրադարձության գործակցի վրա և բացեք կուպոնը Купон ставки на ИТБ (1,5)
  4. Մուտքագրեք խաղադրույքի գումարը և ավարտեք ձևակերպումը

Անհատական տոտալ (1.5)-ի վերաբերյալ խաղադրույքների առավելություններ և թերություններ

Առավելություններ Թերություններ
Վերադարձի բացակայություն. խաղադրույքը կամ հաղթում է, կամ պարտվում Մարկետը հիմնականում առկա է լինում ֆուտբոլում և հոկեյում
Իրադարձությունը ներկայացված է բոլոր ԲԳ-ի լայնույթում՝ տարբեր սպորտաձևերի խաղերի համար
Ֆուտբոլում և հոկեյում լայվ ռեժիմում հնարավոր է գտնել բարձր գործակիցներ

Ամփոփում

Անհատական տոտալ (1.5)-ը բուքմեյքերի լայնույթում իրադարձություն է, որի վրա կարելի է խաղադրույք կատարել մեկ թիմի արդյունավետությունը գնահատելու դեպքում: Այս խաղադրույքն ունի «շատ» և «քիչ» տարբերակներ: ԱՏՇ (1.5)-ի վրա խաղադրույք կատարելու դեպքում ընտրված ակումբը պետք է առնվազն 2 գոլ խփի, իսկ ԱՏՔ (1.5)-ի դեպքում՝ 1-ից ոչ ավելի: ԱՏ (1.5) մարկետն առավել հաճախ հանդիպում է ֆուտբոլում և հոկեյում, մնացած սպորտաձևերում այն կարելի է գտնել վիճակագրական ցուցանիշների բաժնում: Այս իրադարձությունը բարդ չէ վերլուծելու համար, որպեսզի կողմնորոշվենք, թե ինչ խաղադրույք կատարենք, բավական է ուսումնասիրել թիմերից մեկի խաղը: 

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ