Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ամերիկյան գործակից

Արտյոմ Ասլանյան
Ամերիկյան գործակիցը բուքմեյքերական ընկերություններում շահույթի հաշվման համակարգ է, որը շատ խաղացողների համար թվում է անհասկանալի: Ամերիկյան գործակիցների երկու տեսակ կա՝ «+» և «-» նշանով:

Բովանդակություն

«+» նշանով ամերիկյան գործակիցը ցույց է տալիս, թե որքան կկազմի շահույթը 100$ խաղադրույքի դեպքում: Այստեղ ամեն ինչ պարզ է: +125 ամերիկյան գործակիցը նշանակում է, որ 100$ խաղադրույքի ժամանակ շահույթը կկազմի 125$: Կարևորը հիշելն է, որ դա մաքուր շահույթն է, այլ ոչ թե ողջ վճարումը: Վճարումը կկազմի $100 + $125 = 225$, իսկ +125 ամերիկյան գործակիցը հավասար է եվրոպական 2.25 գործակցին:

Ամերիկյան գործակիցը «-» նշանով ցույց է տալիս, թե ինչքան պետք է խաղադրույք կատարենք, որպեսզի մեր շահույթը կազմի 100$:

Օրինակ՝ -120 ամերիկյան գործակիցը ցույց է տալիս, որ 100$ շահույթ ունենալու համար մենք պետք է 120$ խաղադրույք կատարենք: Ողջ վճարումը համապատասխանաբար կկազմի 220$: Ամերիկյան գործակիցը եվրոպականի փոխելու համար անհրաժեշտ է 100$-ը բաժանել 120$-ի և ստացված արդյունքը գումարել 1-ով: Այդպիսով, կստանանք 100/120+1 = 1.83:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ