TotoGaming-ը դարձավ «Շիրակի» տիտղոսային հովանավորը
Այսպիսով, TotoGaming բուքմեյքերական ընկերությունը մեկ տարվա պայմանագիր կնքեց Գյումրիի «Շիրակի» հետ: Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էդգար Դավթյանը համագործակցության վերաբերյալ շատ մանրամասներ ասել չցանկացավ:
«Քանի որ դաշտը ակտիվ է թե՛ մեզ, թե՛ «Շիրակի» համար, համագործակցության շատ փակագծեր չենք ցանկանում հիմա բացել: Ժամանակի ընթացքում կլինեն բազմաթիվ հետաքրքիր ակցիաներ, որոնց մասին անպայման կտեղեկացնենք:
Մենք փորձելու ենք ամեն կերպ նպաստել սպորտի զարգացմանը, Գյումրի քաղաքում մարզական միջոցառումների կազմակերպմանը եւ անցկացմանը:
Վստահեցնում եմ, որ «Շիրակի» ֆուտբոլիստներին չեք տեսնի՝ որպես մեր ընկերության գովազդային արշավների մասնակից: Իհարկե, ակումբի ստադիոնում տեղադրված կլինեն մեր բաններները, թիմի մարզահագուստի վրա կլինի մեր տարբերանշանը: Մենք ցանկանում ենք ստանալ առողջ համագործակցություն»,- ասել է Դավթյանը:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: