«Ժիրոնա» – «Վալյադոլիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:15, 17 օգս 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 2018-19 մրցաշրջանի մեկնարկային տուրի «Ժիրոնա» – «Վալյադոլիդ» հանդիպման վերաբերյալ։ Սիրված փորձագետի կարծիքով կատալոնացիները կհաղթեն ոչ այդքան արդյունավետ խաղում։ 

Իսպանիայի առաջնությունը մեկնարկում է Կատալոնիայում։ «Ժիրոնան» ընդունելու է «Վալյադոլիդին»։ «Վալյադոլիդը» վստահությամբ անցավ play-off փուլը Սեգունդայում, չնայած նրան, որ առաջնությունում գրավել էր հինգերորդ տեղը։ Անցումային խաղերով «Վալյադոլիդը» հայտնվեց Պրիմերայում՝ հաղթահարելով Խիխոնի «Սպորտինգի» և «Նումանսիայի» արգելքները։ Չորս տարվա դադարից հետո «Վալյադոլիդը» վերադառնում է Պրիմերա։ Բավականին հետաքրքիր թիմ է։ Սեգունդային նրանք ամենաարդյունավետն էին․ 69 գոլ։ Գումարած այդ ամենին ևս 9 գոլ էլ խփվել է անցումային չորս խաղերում։ Հարձակման հետ ամեն ինչ կարծես թե նորմալ է, բայց խնդիրը նրանում է, որ թիմի հիմնական գոլահար Խայմե Մատան տեղափոխվել «Խետաֆե»։ Հարց է առաջանում․ ո՞վ է հիմա խփելու «Վալյադոլիդի» գոլերը։

«Վալյադոլիդը», ունենալով ոչ ամենաամուր կազմը, առաջին իսկ տուրում խաղալու է «Ժիրոնայի» հետ, որտեղ մարզիչ է փոխվել։ Պաբլո Մաչինը հեռացավ «Սևիլյա»։ Իսկ ահա «Ժիրոնան» գլխավորել է Էուսեբիո Սակրիստանը , ով մեզ քաջ ծանոթ է «Ռեալ Սոսիեդադից»։ «Ժիրոնան» նախորդ մրցաշրջանում տանը հիմնական ֆավորիտն էր խաղերում։ Ճիշտ է, վերջում թիմը մի փոքր թուլացրեց, բայց հիմնականում նրանք շատ լավ էին ելույթ ունենում տնային խաղերում։

Սա առաջին տուրն է, ու բնական է, որ լարվածությունը իր խոսքն ասելու է։ «Ժիրոնան» բավական հաջող է անցկացրել նախապատրաստական շրջանը։ Գրեթե բոլոր խաղերում կատալոնացիները խփել են ու հաղթել են, բացառությամբ վերջին խաղի։ Այդ խաղում «Ժիրոնան» պարտվեց 0։1 հաշվով։ «Վալյադոլիդը» միջմրցաշրջանում բավական քիչ է ընդունում։ Այս թիմին գոլ խփելը այդքան էլ հեշտ գործ չէ։

Ես կարծում եմ, որ «Ժիրոնան» կկարողանա առավելության հասնել։ Սեփական դաշտի գործոնը իր խոսքը կասի, բայց հանդիպումը արդյունավետ չի ստացվի։ Վերցնում եմ խաղադրույք՝ «Ժիրոնան» կհաղթի և խաղի գոլերի տոտալը քիչ (3,5)-ից։ Կարծում եմէ հետաքրքիր տարբերակ է։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2018-19․ 1-ին տուր
22:15/17 օգս
«Ժիրոնա» – «Վալյադոլիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ