«Ժիրոնա» — «Ռեալ». Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

19:15, 29 հկտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Լա լիգայի 10-րդ տուրի «Ժիրոնա» — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ «սերուցքայիններն» առաջին խաղակեսում հաղթանակ կտանեն:

Զինեդին Զիդանի թիմը դրսում ավելի լավ է խաղում, քան տանը: Դրսային խաղերում «Ռեալը» նախորդ մրցաշրջանից սկսած հաղթանակից բացի այլ արդյունք չի ճանաչում: Այն դրսում ո՛չ առաջնությունում է միավոր կորցնում, ո՛չ Չեմպիոնների լիգայում, իսկ նախորդ հինգշաբթի «սերուցքյինները» հաղթել են Իսպանիայի գավաթում, թեկուզև երկրորդ կազմով և շնորհիվ սխալ նշանակված 11-մետրանոց հարվածի, որից էլ բացվել էր հանդիպման հաշիվը: Փոխարենը «Ռեալի» առաջատարները մեկ շաբաթ ունեին Ժիրոնայում կայանալիք հանդիպմանը պատրաստվելու ու հետո «Տոտենհեմին» հյուրընկալվելու համար: Եվ դժար թե «Ժիրոնան» այն մրցակիցն է, որն ի զորու է դադարեցնել չեմպիոնի հաղթական շարքը:

Խաղը դժվար ժամանակահատվածում կկայանա՝ կատալոնական խորհրդարանը օրերս հռչակել է Իսպանիայից անկախացումը, որն իր հերթին զբաղեցրած պաշտոններից հեռացրել է Կատալոնիայի ներկայիս ղեկավարներին, ու բոլորից շատ դրա հետ համաձայն չեն հենց Ժիրոնայում: Միևնույն ժամանակ «Ռեալը» կատալոնացիների մոտ ասոցացվում է երկրի ղեկավարության հետ, այնպես որ «սերուցքյիններին» բուռն ընդունելություն է սպասվում: Սակայն չեմ կարծում, որ դա Զինեդին Զիդանի թիմին կխանգարի: Խաղադրույք եմ կատարում արդեն առաջին խաղակեսում հյուրերի հաղթանակի վրա: Առաջին խաղակեսը մադրիդյան թիմի մոտ ավելի հաջող է ստացվում այս մրցաշրջանում:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 10-րդ տուր
19:15/29 հկտ
«Ժիրոնա» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ