«Յուվենտուս» – «Սպեցիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 31 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Յուվենտուս» – «Սպեցիա» Իտալիայի առաջնության 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Յուվենտուսն» Իտալիայի առաջնության մեկնարկային 3 տուրից միայն մեկում է հաղթել։ Գալիք խաղում Մաքս Ալեգրիի թիմը կընդունի «Սպեցիային»։ «Յուվեն» փորձելու է բարելավել իր դիրքերը մրցաշարային աղյուսակում, իսկ «Սպեցիան» կաշխատի գլխիկոր չհեռանալ Թուրինից։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմը լավագույն կերպով չի սկսել առաջնությունը: Սկզբում «Յուվենտուսը» իր դաշտում վստահորեն հաղթեց «Սասուոլոյին» 3:0 հաշվով: Բայց հետո չկարողացավ «գլուխ հանել» «Սամպդորիայի» պաշտպանությունից հյուրընկալվելիս՝ 0:0, ապա իր դաշտում չսեղմեց «Ռոմային» (1:1): «Բյանկոներիները» դեռ խնդիրներ ունեն գոլային պահերի ստեղծման և իրացման հետ։

«Յուվենտուսի»` մեկնարկային տուրերում անհաջողության հիմնական պատճառը վնասվածքների մեծ թիվն է։ Ֆեդերիկո Կյեզան դեռ լազարեթում է, իսկ Անխել Դի Մարիան, որը հիանալի տեսք ուներ «Սասուոլոյի» դեմ խաղում ու գոլ + փոխանցում կատարեց, մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի երրորդ խաղն անընդմեջ։ Հասկանալի է, որ երբ այս երկու կատարողները վերադառնան խաղադաշտ, «Յուվենտուսի» հարձակման գիծը շատ ավելի արդյունավետ կլինի։ Էլ չենք խոսում Լեո Բոնուչիի բացակայության մասին։

«Սպեցիան» այժմ մարզում է Լուկա Գոտին, ու նրա հետ թիմը հիանալի է մեկնարկել առաջնությունում: Մեկնարկային երեք տուրերում «Սպեցիան» ընդամենը մեկ ձախողում ունի՝ արտագնա 0։3 հաշվով պարտություն «Ինտերից»: Բացի դրանից, «Արծիվներն» իրենց խաղադաշտում 1։0 հաշվով հաղթեցին «Էմպոլիին» և միավոր փախցրին «Սասուոլոյի» հետ խաղում՝ 2։2: Գոտիի պաշտպանական ոճը, կարծես, լիովին համապատասխանում է «Սպեցիային», և 4-րդ մրցաշրջանն անընդմեջ Ա Սերիայում մնալու հեռանկարը անիրատեսական չի թվում:

Այո, «Յուվենտուսը» մեկնարկային 3 տուրերում բազում միավորներ է կորցրել, սակայն «Սպեցիայի» հետ տնային հանդիպումը հիանալի հնարավորություն է «Բյանկոներիների» համար՝ բարելավելու իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում: Հարձակման հետ կապված խնդիրները «Յուվեին» թույլ չեն տա շատ գոլ խփել, ուստի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կստացվի սակավագոլ, բայց, այնուամենայնիվ, կավարտվի թուրինյան գրանդի հաղթանակով:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
22:45/31 օգս
«Յուվենտուս» – «Սպեցիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ