«Յուվենտուս» – «Ռոմա». Էդուարդ Մորի կանխատեսումը

22:45, 17 հկտ 2021
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Մորը կանխատեսում է կատարել «Յուվենտուս» – «Ռոմա» Իտալիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Յուվենտուսը» գտնվում է իր համար անսովոր դիրքում՝ մրցաշարային աղյուսակի միջնամասում: Թիմը վատագույն մեկնարկը գրանցեց իր պատմության մեջ: Սակայն թուրինցիներն աստիճանաբար ընթացք են հավաքում և ունեն ուժեղ ֆուտբոլիստներ: Մասիմիլիանո Ալեգրիից քիչ ժամանակ պահանջվեց թիմը վերափոխելու համար: Եվ հիմա «Յուվենտուսը» սկսել է հաղթել:

«Ռոման» գլխավորում է Մոուրինյոն, մեզ համար միշտ հետաքրքիր է հետևել Ժոզեի թիմերին: Լավ մարզավիճակում է Հենրիխ Մխիթարյանը՝ չնայած շատերը մտածում էին, որ նա թիմից կհեռանա մարզիչի պատճառով, սակայն նրանք ընդհանուր լեզու գտան: Առջևի գծում լավ տեսք ունի նաև Տեմի Աբրահամը: Ընդհանուր առմամբ, թիմը վատ ֆուտբոլ չի ցուցադրում:

Այստեղ մեծ դերակատարում ունի ազգային հավաքականների խաղերի օրացույցը: Հարավամերիկյան հավաքականներում խաղացողներ ունեցող ակումբները կունենան խնդիրներ: Սակայն «Յուվենտուսի» հիմնական կազմում շատ են իտալացիներն ու եվրոպացիները: Քանի որ Իտալիայի հավաքականը մյուսներից շուտ խաղաց Ազգերի լիգայում, նրանք ավելի շատ ժամանակ ունեցան հանգստանալու համար: Իտալացիների տոնուսն ավելի բարձր է:

Կարծում եմ՝ «Յուվեն» կշարունակի թափ հավաքել առաջնությունում: Թիմից սպասում եմ հաղթանակների շարք: «Ռոման» այստեղ ոչ մի կերպ չի կարողանա խանգարել թուրինցիներին:

Իմ կանխատեսումն է՝ «Յուվենտուսի» հաղթանակ:

Օրդինար: Հաղթած
A Սերիա
22:45/17 հկտ
«Յուվենտուս» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ