«Յուվենտուս» – «Ռոմա»․ կանխատեսում և խաղադրույք

22:45, 17 հկտ 2021
Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսը» կհյուրընկալի «Ռոմային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում «Ռոմայի» ֆուտբոլիստները նվազագույնը 2 դեղին քարտ կստանան։

Մրցավար՝ Դանիելե Օրսատո

Ստադիոն՝ «Ալյանց»

Չեն մասնակցի հանդիպմանը՝ Մորատա, Ռաբյո («Յուվենտուս»), Սմոլինգ, Սպինացոլա, Աբրահամ («Ռոմա»)

Թիմերի մարզավիճակը

«Յուվենտուսը» միջազգային դադարից առաջ հաղթել էր «Տորինոյին»։ Երկրորդ անընդմեջ խաղում փայլուն գործեց թուրինցիների պաշտպանությունը։ Ալեգրին կփորձի բարելավել թիմի խաղը։

«Ռոման» լավ մեկնարկեց ընթացիկ մրցաշրջանում և նույնիսկ առաջատարն էր, բայց թիմը դժվարություններ ունեցավ երկու ճակատով պայքարելու պատճառով։ Դա լավ երևաց «Վերոնայի» դեմ խաղում, որտեղ «Ռոման» առաջին պարտությունը կրեց 2։3 հաշվով։ Այնուամենայնիվ, թիմը լավ մարզավիճակում է, և վերջին 5 խաղում 3 հաղթանակ է տարել։

Կանխատեսում և խաղադրույք 

Այս խաղում հիմնական խաղադրույքներից ոչինչ չեմ ընտրել։ Նախապատվությունը տվել եմ դեղին քարտերին և կարծում եմ, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները նվազագույնը 2 դեղին քարտ կստանան այս խաղում։ Ընտրում եմ՝ «Ռոմայի» դեղին քարտերի տոտալը 2-ից շատ խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․65 գործակիցը։ 

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
22:45/17 հկտ
«Յուվենտուս» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ