«Յուվենտուս» – «Միլան»․ Թուրինցիների առաջին հաղթանակի ժամանակն է

22:45, 19 սպտ 2021
Իտալիայի A Սերիայի 4-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» կհյուրընկալի «Միլանին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն թուրինցիները։

«Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խոշոր հաշվով հաղթեց «Մալմյոյին»։ Այդ հաղթանակը, կարծում եմ, կօգնի «Ծեր սինյորային» վերականգնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Որքան էլ տարօրինակ է, բայց թիմը դեռ հաղթանակ չի տարել A Սերիայի ընթացիկ մրցաշրջանում և 3 տուրերից հետո ունի ընդամենը 1 միավոր։ Ալեգրիի թիմը ՉԼ-ում ցույց տվեց, որ ներքին առաջնությունում գրանցած արդյունքները լիովին չեն արտացոլում թիմի ամբողջ ներուժը։

«Միլանը» Չեմպիոնների լիգայում պարտվեց «Լիվերպուլին»։ Երևաց թիմերի կարգերի տարբերությունը, ինչպես նաև Զլատան Իբարհիմովիչի բացակայությունը։ Շվեդ հարձակվողն այս խաղը ևս բաց կթողնի։ Հետևաբար, «Միլանը» լուրջ կորուստ ունի։

Կարծում եմ՝ «Յուվենտուսն» առաջին հաղթանակը կտանի այս մրցաշրջանում։ Թիմն էմոցիոնալ առումով ավելի լավ վիճակում է և այստեղ ևս «Միլանը» զիջում է թուրինյան ակումբին խաղացողների մակարդակի առումով։

Ընտրում եմ՝ «Յուվենտուսի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 2․04 գործակիցը։ Կարծում եմ՝ եթե անգամ հյուրերը գոլ խփեն, ինչը չի բացառվում, քանի որ «Յուվենտուսի» պաշտպանությունը նախկինի պես չի փայլում, միևնույնն է, դաշտի տերերը կկարողանան հաղթանակի հասնել։

Օրդինար: Պարտված
Իտալիայի Ա Սերիա
22:45/19 սպտ
«Յուվենտուս» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ