«Յուվենտուս» – «Կալյարի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 21 դկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Յուվենտուս» – «Կալյարի» Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնությունում տեղի ունեցող իրադարձությունները զարմանալի են։ Չեմպիոնության հավակնորդ համարվող «Յուվեն» հանդես է գալիս փոփոխական հաջողություններով։ «Բյանկոներիներից» այս տարի ոչ ոք գլուխ չի հանում. մեկ թիմը 3 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթել, կամ՝ 5 խաղում 4 հաղթանակ, ընդ որում՝ բոլորն էլ «չոր» հաշվով։ «Կալյարիի» հետ հաջորդ խաղում  այդ շարքը կարելի է երկարացնել։

Վալտեր Մացարիի թիմը վերջին տուրում տանը 0։4 հաշվով կործանիչ պարտություն կրեց «Ուդինեզեից»՝ ցույց տալով անատամ ու թույլ ֆուտբոլ։ Այս պահին կղզիաբնակները մրցաշարային աղյուսակում նախավերջինն են ու Ա սերիան լքելու գլխավոր հավակնորդներից են։ «Կալյարին» առաջիկա խաղում չի կարողանա հույսը դնել բազմափորձ Կևին Ստրոտմանի վրա, որը վնասվածք է ստացել։ Որակազրված է նաև ռումինացի Ռազվան Մարինը։ Մաքս Ալեգրիի թիմն էլ, ինչպես նշեցինք, հաղթական ուղի է մտել, սակայն խաղային տեսանկյունից դեռ կա աշխատելու տեղ։ «Ծեր Սինյորան» իր մրցակիցներին հաղթում է՝ անշուք խաղ ցուցադրելով հանդերձ։ Բայց ի՞նչ արած. մրցաշարային աղյուսակում վիճակն այնպիսին է, որ գեղեցիկ ու շքեղ հաղթանակների ժամանակ չկա, միավորներ են պետք։

Ֆեդերիկո Կյեզայի ու Պաոլո Դիբալայի բացակայությամբ, «Յուվեի» հաջողության գրավականը աջ եզրային Խուան Կուադրադոյի թոփ մակարդակի խաղն է։ Վերջին 2-3 խաղում հենց նա է «Յուվեին» արդյունք ապահովում։ Կարծում եմ՝ այս անգամ էլ «Յուվեն» կհաղթի առանց ավելորդ նյարդներ քայքահելու։

Օրդինար: Վերադարձ
Ա սերիա
23:45/21 դկտ
«Յուվենտուս» - «Կալյարի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ