«Յուվենթուս» — «Սպորտինգ»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 18 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Յուվենթուս» — «Սպորտինգ» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը երկրորդ կեսում ավելի շատ գոլ կխփեն քան առաջինում։ 

«Յուվենթուսը» «Լացիոյի» դեմ դրամատիկ պայքարից հետո վերադառնում է Չեմպիոնների լիգա։ Նորից տանն են խաղալու թուրինցիները, սակայն այս անգամ արդեն «Սպորտինգի» դեմ։ «Յուվենթուսը» մրցաշարային աղյուսակում առայժմ պարտվում է «Սպորտինգին», բայց միայն լրացուցիչ ցուցանիշներով։ «Սպորտինգը» պարտվել է «Բարսելոնային» 0։1 հաշվով, իսկ «Յուվենթուսը» ՝ 0։3։

«Յուվենթուսը» տանը հաճախ է տանջվում նման մրցակիցների դեմ խաղերում, բայց վերջում կարողանում է ամեն ինչ վերցնել։

Ժորժե Ժեզուշի «Սպորտինգը» ամուր թիմ է հիասքանչ խաղացողներով։ Շատերը խաղում են Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Կենտրոնում կա Վիլիամ Կարվալյուն, իսկ առջևում մեզ քաջ ծանոթ Սեյդու Դումբիան է։ «Սպորտինգը» լավ ֆուտբոլ ցուցադրեց «Օլիմպիակոսի» դեմ խաղում, սակայն «Յուվենթուսը» բոլորովին այլ մակարդակի թիմ է։ «Սպորտինգը», եթե նույնիսկ կարողանա որոշ ժամանակ դիմանալ, ինչպես դա եղավ անցած տարի «Սանտիագո Բեռնաբեուում», ապա երկրորդ կեսում թիմը կկոտրվի։

Առաջարկում եմ խաղադրույք, որ «Յուվենթուսի» անհատական տոտալը երկրորդ կեսում ավելի շատ կլինի քան առաջինում։ Ենթադրում եմ, որ այս խաղում իրադարձությունները կծավալվեն նույն կերպ, ինչ «Օլիմպիակոսի» դեմ տնային խաղում։ Հույները այդ խաղում դիմացան առաջին կեսում, սակայն երկրորդում կոտրվեցին, բաց թողեցին երկու գնդակ և պարտվեցին։

«Յուվենթուսը» պարտավոր է իր միավորները վերցնել տնային խաղերում մանավանդ այնպիսի մրցակիցների դեմ, ինչպիսիք են «Օլիմպիակոսը» և «Սպորտինգը»։ «Օլիմպիակոսի» պարագայում կարողացան։ Տեսնենք ՝ ինչ կլինի  «Սպորտինգի» դեպքում։

«Յուվենթուսի» անհատական տոտալը երկրորդ կեսում շատ առաջինից 2,13 գործակցով իմ խաղադրույքն է այս խաղի համար։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա 2017-18․ Խմբային փուլ․ 3-րդ տուր
22:45/18 հկտ
«Յուվենթուս» — «Սպորտինգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ