«Յուվենթուս» — «Մոնակո». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

22:45, 09 մյս 2017
Հայտնի «Картавый футбол» առցանց-հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության հաղորդավար, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կանխատեսող Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Յուվենթուս» — «Մոնակո» պատասխան հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում տանտերերի հաղթանակի վրա:

«Յուվենթուսը» հավանաբար ամենաանհարմար մրցակիցն էր, որը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կարող էր հանդիպել «Մոնակոյին»: Հավանաբար «մոնեգասկները» ցանկանում էին խաղալ «Աթլետիկոյի» կամ վատագույն դեպքում «Ռեալի» հետ: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց իսպանական ակումբները ավելի քիչ խնդիրներ կարող էին ստեղծել «Մոնակոյի» համար, քան «Յուվեն», որովհետև թուրինյան գրանդը իդեալական պաշտպանական մեքենա է: Այս թիմն այս պահին պաշտպանությամբ լավագույնն է աշխարհում և առջևի գծում մրցակիցներին շատ քիչ շանսեր է թողնում: Պատասխան խաղում պետք չէ խաբնվել այն սպասելիքներին, ըստ որի «Յուվեն» գործնականում ապահովել է եզրափակչի ուղեգիրը և տնային խաղին լուրջ չի մոտենա: Նման բան չի լինի: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը խաղում է տանը, իսկ դա նրանց համար շատ բան է նշանակում: Թուրինցիների համար շատ կարևոր է եզրափակիչ անցնելը, զգալով, որ իրենք երկու խաղերում էլ իշխեցին մրցակցին, որովհետև եզրափակչում «Ծեր Սինյորան» խաղալու է «Ռեալի» դեմ, որը ֆավորիտ է լինելու, և «Յուվեն» պետք է առավելագույնս վստահ լինի սեփական ուժերի վրա: «Մոնակոն» առաջին խաղում (բացառությամբ Մբապեի ստեղծած մի քանի պահերի) ոչինչ չմտածեց, որպեսզի «Յուվենթուսի» դեմ հաջող խաղա: 2 գնդակի առավելությամբ և կազմում այդպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենալով կարծում եմ, որ «Յուվեն» պատասխան խաղում էլ մրցակցին շանս չի տա և հանգիստ կանցնի եզրափակիչ: Իսկ այնտեղ նրան սպասում է «Ռեալը», որի դեմ պետք է ցուցադրել նույն ֆուտբոլը, ինչ «Մոնակոյի» դեմ, բայց 3 անգամ ավելի ուժեղ: Այս խաղում խաղադրույք եմ կատարում «Յուվենթուսի» մաքուր հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
22:45/9 մյս
«Յուվենթուս» — «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ