«Յուվենթուս» — «Լոկոմոտիվ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:55, 06 նյմ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Յուվենթուս» — «Լոկոմոտիվ» խաղի վերաբերյալ:

«Լոկոմոտիվը» վերջին երեք խաղում չի կարողանում հաղթանակ տանել և դա սկսեց «Յուվենթուսի» հետ արտագնա խաղում կրած ծանր պարտությունից: Ինչու ծանր, որովհետև թիմը մինչև 74-րդ րոպեն հաղթում էր, բայց հետո խաղը գլխի վայր շուռ եկավ և «Լոկոմոտիվը» պարտվեց: Դրանից հետո Յուրի Սյոմինի թիմը 0:3 հաշվով պարտվեց խառը վիճակում գտնվող «Սպարտակին» ու 1:1 խաղաց «Ուֆայի» հետ: Դա խոսում է ակումբի բացասական էներգետիկայի և մարզավիճակի մասին: Եվ դա այն դեպքում, որ «Լոկոն» դեռ մեկ ամիս ունի մինչև ձմեռային դադարը, ինչը նշանակում է, որ թիմը այս պահին խաղում է իր ուժերի առավելագույն չափով ու եթե թիմը չի կարողանում հաղթել «Ուֆային» և 0:3 հաշվով պարտվում է «Սպարտակին», ըստ իս, թիմը այլ անելիք չունի, քան պարզապես պարտվել:

Ինչ վերաբերում է «Յուվենթուսին», ապա Մաուրիցիո Սարիի թիմը դեռևս հեռու է իդեալական ֆուտբոլ խաղալուց, բայց արդեն երևում է իտալացի մասնագետի կատարած աշխատանքը: Եվ բացարձակապես կապ չունի, որ վերջին շրջանում թիմը շատ մինիմալիստական ոճով է հանդես գալիս. «Լեչեի» հետ ոչ-ոքի՝ 1:1 եղավ, բայց դա նորից եմ ասում պատահական է, քանզի թիմը 25 հարված կատարեց մրցակցի դարպասը, 71% գնդակին տիրելու հարաբերություն, 2:1 հաշվով ծանր հաղթանակ «Ջենոայի» նկատմամբ, իսկ «Տորինոյին» «Ծեր սինյորան» հաղթեց 1:0 հաշվով: Այնպես որ, կարծում եմ, որ այս խաղում «Յուվեն» ֆավորիտ է: Եվ այն հանգամանքը, որ թիմը ընդամենը 19 գոլ է խփել 11 խաղում, չի նշանակում, որ հարձակման գծում կան խնդիրներ: Իգուայինը, Ռոնալդուն և Դիբալան բոլորն էլ թոփ հարձակվողներ են ու կարող են հաջողության հասնել:

Վնասվածքների մասին. Կյելինին չկա, Պերինը և Պյացան ևս բացակայում են: «Լոկոմոտիվի» կորուստները ավելի ծանր են՝ Ֆարֆան, Ջորջևիչ, Ռոտենբերգ, Սմոլով և Միրանչուկ: Այնպես որ, «Լոկոյի» խնդիրներին ավելացան նաև վնասվածքները:

Ես առաջարկում եմ խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի արդյունավետության վրա 1,91 գործակից է սահմանված: Ռոնալդուն ըհդամենը 1 գոլ է խփել ՉԼ-ի այս տարվա խաղարկությունում և կցանկանա ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանում ավելացնի իր գոլերի թիվը:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, 4-րդ տուր
21:55/6 նյմ
«Յուվենթուս» - «Լոկոմոտիվ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ