«Յուվենթուս» — «Ատալանտա». Եգոր Տիտովի կանխատեսումը

21:30, 16 դկտ 2020
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել իտալական Ա Սերիայի 12-րդ տուրի «Յուվենթուս» — «Ատալանտա» խաղի վերաբերյալ:

Մեզ հիանալի հանդիպում է սպասվում: Կարծում եմ, որ բոլորը դեռ կարող են նախորդ մրցաշրջանի վերջամասի՝ «Յուվենթուսի» և «Ատալանտայի» միջև խաղի տպավորության տակ լինել: Այնժամ «Ատալանտան» հաղթում էր, առաջատար էր, բայց իր դարպասին 2 11-մետրանոց նշանակվեց: Արդյունքում՝ 2:2:

«Ատալանտան» երևի հիմա այդքան էլ ուժեղ չէ: Թիմին երկրորդ մրցաշրջանի սինդրոմն է հետապնդում: Սակայն նա այնուամենայնիվ փորձում է իր հարձակողական ոճով խաղալ:

«Յուվենթուսն» աստիճանաբաւր սկսում է ավելի ուժեղ խաղալ: Հաղթանակները սկսվել են: «Բարսելոնայի» նկատմամբ վառ հաղթանակ տարավ: Սակայն տեսեք, թե որքան 11-մետրանոց հարվածներ են նշանակում «Յուվեի» օգտին: Չեմ ասում, որ դրանք անարդարացի են, ուղղակի նման փաստ կա:

Ռիսկի եմ դիմում խաղադրույք կատարել, որ կլինի 11-մետրանոց: «Յուվենթուսը» կգրոհի տանը, «Ատալանտան» ևս շատ խաղացողներ ունի, ովքեր ունակ են շրջանցել մրցակցին, սրություն հաղորդել և 11-մետրանոց վաստակել:

Հանդիպումն անկանխատեսելի է, այդ պատճառով 2,65 գործակցով «Խաղում կլինի 11-մետրանոց՝ այո» խաղադրույքը իմ կարծիքով լավն է:

Օրդինար: Չխաղարկված
Ա Սերիա, 12-րդ տուր
21:30/16 դկտ
«Յուվենթուս» - «Ատալանտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ