«Յուտա Ջազ» – «Պորտլենդ Բլեյզերս»․ կանխատեսում և խաղադրույք

06:00, 30 նյմ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել «Յուտա Ջազ» – «Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հերթական հանդիպման վերաբերյալ։

«Յուտա»

«Ջազմեններն» այնքան էլ  չեն տպավորում, ինչպես մրցաշրջանի սկզբում։ Թիմը վերջին 3 տնային հանդիպումներից 2-ում պարտվել է, և սա տնային խաղերի առաջին անհաջող փոքրիկ շարքն է։ «Նյու Օրլեանի» հետ մրցավեճում կրած անհաջողությունից հետո «Յուտան» հաջորդ խաղում ռևանշի հասավ, սակայն թիմը դեռ շարունակում է սխալներ թույլ տալ։  Չմոռանանք «Մեմֆիսից» կրած պարտության մասին։ Այո՛, «Յուտայի» գրեթե բոլոր առաջատարները շարքում են, սակայն նույն Դոնովան Միտչելն էլ դեռ չի տպավորում, անկայուն է խաղում Ռուդի Գոբերը։

 «Պորտլենդ»

«Բլեյզերսը» շարունակում է արտագնա խաղերի անհաջող շարքը։ Թիմն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 արտագնա հանդիպումներից միայն Հյուսթոնում է կարողացել հաղթել։  Չնայած՝ «Գոլդեն Սթեյթից» կրած պարտությունից հետո գլխավոր մարզիչը գոհ էր իր տղաների խաղից։ Ի դեպ, այդ մրցավեճում վատ հանդես եկան Մաքքոլումն ու Լիլարդը։ Եթե այս 2 առաջատարներն աչքի ընկնեն Սոլթ-Լեյք-Սիթիում, ապա «Պորտլենդն», ամենայն հավանականությամբ, կկարողանա ընդհատել  արտագնա հանդիպումների տխուր շարքը։

Կանխատեսում

Այս դիմակայությունում կարելի է ռիսկի դիմել։ «Յուտան» տանը հաճախ է սխալներ թույլ տալիս, իսկ նման իրավիճակում «Բլեյզերսը» կարող է սենսացիա մատուցել։ Դրա համար կարելի է ռիսկի գնալ ու ընտրել  հոյւրերի հաղթանակը։

Օրդինար: Պարտված
NBA
06:00/30 նյմ
«Յուտա Ջազ» - «Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ